Մասնավոր ներդրումներով կենսաթոշակային համակարգը օգտակար կլինի ՀՀ ֆինհատվածին

18.06.2010 17:34
Մասնավոր ներդրումներով կենսաթոշակային համակարգը օգտակար կլինի ՀՀ  ֆինհատվածին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Մասնավոր ներդրումներով կենսաթոշակային համակարգի ներդրումը օգտակար կլինի Հայաստանի ֆինանսական հատվածի համար, ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը:

Հայաստանի կենսաթոշակային համակարգի բարեփոխումը ենթադրում է անցում բազմաստիճան կենսաթոշակային համակարգի, որը կունենա երկու բաղկացուցիչ` պետական բաշխիչ և մասնավոր կուտակային: Նախատեսվում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում կներդրվի 2011 թ.-ին:

«Կենսաթոշակային հիմնադրամները ֆինանսական հատվածի հետ համատեղ հնարավորություն կստանան կլանել ավելի շատ ֆինանսական գործիքներ», - ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վարուդակիսը:

Նրա խոսքերով` մոտեցումը, որը վերաբերում է տարբեր մոդելների ներդրմանը, որոնք կապված են նաև սեփական միջոցների կուտակմանը անձնական կենսաթոշակային հաշիվների վրա, անհրաժեշտ միջոցառում է:

«Հայաստանի բնակչությունն այնքան էլ արագ չի աճում, բացի այդ, Հայաստանը համարվում է ծերացող բնակչությամբ պետություն, այդ պատճառով երկարաժամկետ հեռանկարում համակարգը չի կարող նույնը մնալ», - ասաց նա:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը նաև նշեց, որ ՀԲ-ն կենսաթոշակային բարեփոխման հարցերի շուրջ արդեն երկար ժամանակ է խորհրատվություններ է տրամադրում Հայաստանի կառավարությանը:

«Մենք խորհուրդ ենք տալիս ՀՀ կառավարությանը փոքր-ինչ արգելակել այդ համակարգի ներդրումը, ամեն դեպքում` մեկ-երկու տարի մինչև ճգնաժամի ավարտը», - ասաց նա` գոհունակություն հայտնելով, որ կառավարությունը դրա համար արդեն մի շարք միջոցառումներ է ձեռնարկել:

Ծրագրի հիմնական ուղղությունները քաղաքացիներին արժանավայել թոշակով ապահովելն է կենսաթոշակային տարիքի անձանց վիճակի հետևողական բարելավման միջոցով, ինչպես նաև քաղաքացիների կենսաթոշակի ու անձնական վաստակի միջև կապ հաստատելը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով։ --0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև