ՀՀ ՀՆԱ-ում «ստվերի» մասնաբաժինը 35-40% է կազմում. ԿԲ

18.06.2010 17:39
ՀՀ ՀՆԱ-ում «ստվերի» մասնաբաժինը 35-40% է կազմում. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ՀՆԱ-ում ստվերային տնտեսության մասնաբաժինը կարող է շուրջ 35-40 տոկոս կազմել, ասաց Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն՝ ընդգծելով, որ ինքը հիմնվում է որոշ վերլուծաբանների կարծիքների վրա։

«Անշուշտ, ստվերային տնտեսությունն իրավական դաշտ բերելը շատ լուրջ խնդիր է, ինչը կնպաստի հարկային մուտքերի ավելացմանը»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Միաժամանակ Վարուդակիսն ավելացրեց, որ դա, իրեն հերթին, կնպաստի Հայաստանում այդքան անհրաժեշտ սոցիալական ծախսերի իրացմանը։

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը նաև ասաց, որ եթե «ստվերային» ձեռնարկություններն օրինական դաշտ բերվեն, դրանք զարգացման և աճի առավել շատ հնարավորություններ կունենան։

«Բացի այդ այն մարդիկ, ովքեր զբաղված են այդ բիզնեսներում, առավել լավ պաշտպանված կլինեն»,- պարզաբանեց Վարուդակիսը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև