Հայաստանում տոկոսադրույքների նվազման միտում է նկատվում

22.06.2010 17:29
Հայաստանում տոկոսադրույքների նվազման միտում է նկատվում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» - Պրն. Գրիգորյան, հայկական բանկային համակարգում նախադրյալներ կա՞ն տոկոսադրույքների նվազման համար:

Մ. ԳրիգորյանԸնդհանուր առմամբ` այո: Եվ դա ակնհայտ է, եթե քննարկենք վարկերի գնագոյացման հիմնական բաղադրիչները: Այդ բաղադրիչներն են փողերի ինքնարժեքը, այսինքն՝ ինչ արժեքով են (ինչ տոկոսով) փողերը գրավվում բանկի կողմից, շուկայից փողերի գրավումը կազմակերպելուն ուղղված բանկի ծախսերը և երրորդ` ամենագլխավոր բաղադրիչը՝ ռիսկերի արժեքը:

Միանգամից կարելի է նշել, որ փողերի ինքնարժեքի մասով տոկոսադրույքների նվազման միտում է նկատվում, քանի որ համաշխարհային շուկաներում շարունակվում է տոկոսադրույքների նվազման գործընթացը, և դա արտացոլվում է նաև տեղական շուկայում: Սրանք պարզապես խոսքեր չեն, Հայաստանի բանկային ծառայությունների շուկան բավականին զարգացած է, և համաշխարհային միտումներն արտացոլվում են տեղական շուկայում: Տոկոսադրույքների անկմանը նպաստում է նաև սպառման կրճատումը, ինչը նպաստում է բանկային համակարգում լիկվիդայնության բարձրացմանը:

Փողերի ինքնարժեքի մասով միտումը նույնն է: Բանկերը մշտապես զբաղվում են բիզնես-ընթացակարգերի օպտիմալացմամբ և ռացիոնալացմամբ՝ ծախսերն օպտիմալացնելու նպատակով: Մրցակցային միջավայրում ծախսերի օպտիմալացումն ու կրճատումն իր հերթին հանգեցնում է տոկոսադրույքների նվազման:

Ռիսկերի արժեքի մասով իրավիճակը շատ ավելի բարդ է: Այս բաղադրիչը կախված է վարկի անվերադարձելիության ռիսկի աստիճանից, այսինքն՝ բոլոր մակրոտնտեսական ռիսկերի և անմիջականորեն հաճախորդի ու նրա վճարունակության հետ կապված ռիսկերի գնահատման հետ: Մակրոտնտեսական ռիսկերի մասով իրավիճակը կայուն է: Ինչ վերաբերում է հաճախորդի և նրա վճարունակության հետ կապված ռիսկերին, ապա այստեղ պետք է վերլուծել այնպիսի ենթաբաղադրիչներ, ինչպիսիք են հաճախորդի ապահովված լինելը, վարկային պատմությունն ու նրա եկամտի աղբյուրները:

«ԱՌԿԱ» - Ի՞նչ միջոցներով է նվազեցվում վարկի անվերադարձելիության ռիսկը: Որքանո՞վ է հավաստի հաճախորդի վարկային պատմությունը:

Մ. Գրիգորյան – Հաճախորդի վարկունակությունը գնահատելու ամենակարևոր գործոնը նրա վարկային պատմությունն է: Հայաստանում արդեն մի քանի տարի  գործում է միասնական վարկային ռեգիստրը և տեղեկատվություն է հավաքագրվում փոխառուների մասին: Օրենսդրական մակարդակով կանոնակարգված է Հայաստանի տարածքում գործող վարկային բյուրոների գործունեությունը: Սակայն վարկային ռեգիստրերը տեղեկատվություն են հավաքագրում հիմնականում բանկային պարտքերի վերաբերյալ, ընդ որում զարգացած երկրներում վարկային ռեգիստրերը տեղեկատվություն են հավաքագրում պոտենցիալ հաճախորդի բացարձակապես բոլոր ծախսերի և վճարումների մասին, այդ թվում նաև՝ կոմունալ վչարումների, տուգանքների, մաքսատուրքերի, մասնավոր պարտքերի վճարումը և այլն: Այս ամենը թույլ է տալիս համապարփակ պատկեր ստանալ պոտենցիալ հաճախորդի վճարային դիսցիպլինի մասին: Բացի դրանից, չպետք է մոռանալ, որ վարկային պատմությունը պետք է տեղավորվի ժամանակի մեջ, իսկ Հայաստանում վարկային պատմությունների կենտրոնացման գործընթացը սկսվել է համեմատաբար վերջերս, այսինքն՝ տեղեկատվության ծավալը համեմատաբար մեծ չէ: Այսպիսով, վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովման միջոցով ռիսկերի չեզոքացման ամենաարդիական և տարածված միջոցներից մեկն ունեցվածքի գրավ դնելն է:

«ԱՌԿԱ» - Անհրաժե՞շտ է, արդյոք, վարկի գրավադրման ապահովության առկայությունը: Ի՞նչը կարող է լինել գրավ: Այս պահին բանկը գրավադրմանը ենթակա ունեցվածքի գների որոշման ինչպիսի՞ մեխանիզմներ է օգտագործում:

Մ. ԳրիգորյանԴա կախված է վարկային ապրանքից: Իհարկե, ոչ բոլոր վարկային ապրանքները, այսինքն վարկերի տեսակներն ունեն գրավային ապահովություն: Այսօր բազմաթիվ տեխնոլոգիաներ կան, որոնցով բանկերը վարկավորում են առանց ապահովության կամ երաշխավորությամբ: Եթե հաճախորդը կամ երաշխավորն ունի վարկի մարման՝ բանկի համար հասկանելի և հուսալի աղբյուր, ապա անիմաստ է ծանրացնել վարկի ձևակերպման գործընթացը: Այսօր բանկերը աշխատավարձային նախագծեր են մշակում, վարկային քարտեր են տրամադրում, բոլոր այս ապրանքները գրավ չեն նախատեսում: Միաժամանակ հարկ է նշել, որ վարկային պորտֆելների զգալի մասն ապահովված է շարժական և անշարժ գույքի գրավով:

Կախված վարկային ապրանքից՝ որպես գրավ կարող են հանդես գալ հաշիվների շրջանառությունը, բնակելի և ոչ բնակելի անշարժ գույքը, սարքավորումները, ավտոմեքենան, կենցաղային տեխնիկան, ոսկերչական իրերը և այլն: Կախված վարկային ապրանքներից՝ բանկը սահմանում է գրավի գնահատման համակարգը: Անշարժ գույքի մասով, որպես կանոն, գրավը գնահատվում է արտաքին արտոնագրված գնահատողի կողմից: Շարժական գույքի մասով գրավի գնահատման հիմք է ծառայում իրի արժեքը,  բարձր լիկվիդայնության ունեցվածքի մասով՝  (օրինակ՝ ոսկերչական իրերը, մուրհակները) շուկայում գործող ընթացիկ գները:

«ԱՌԿԱ» - Ինչպե՞ս են ազդում շուկայական գների փոփոխությունները հաճախորդի վարկունակության վրա: Եվ ինչպե՞ս են ազդում գրավի իրագործման հետ կապված խնդիրները փողերի նկատմամբ հաճախորդների հասանելիության վրա:

ԳրիգորյանԲանկային համակարգի գրավակողմնորոշվածությունը թեև նվազում է, սակայն դեռ գործում է: Համապատասխանաբար, հրատապ են գրավային ապահովվածության հետ կապված բոլոր խնդիրները: Ես կբաժանեի այս խնդիրները երկու մասի: Առաջինը կապված է գրավի լիկվիդայնության և շուկայական գների հնարավոր դինամիկայի հետ: Այս կապակցությամբ բանկն ինքը պետք է վերլուծի գների հետ կապված իրավիճակը, գների վիճակագրությունը, հաշվի ամորտիզացիան և ժամանակի ընթացքում այս կամ այն ունեցվածքի գնազրկումը և վարի դիսկոնտային քաղաքականություն:

Որքան շատ լինեն ժամանակի ընթացքում գրավադրված ունեցվածքի գների սահմանման մեխանիզմները, այնքան ավելի հասկանալի կլինի դիսկոնտացման քաղաքականությունը: Բորսայական կամ այլ շուկայական կանոնների համաձայն՝ նման ունեցվածքի կամ խնդրահարույց ակտիվների գնման որքան ավելի շատ կառույցներ և մեխանիզմներ գործեն, այնքան արագ կգործեն բանկերը դիսկոնտի և տոկոսադրույքի սահմանման հարցում: Սա շատ կարևոր հարց է, քանի որ դիսկոնտային քաղաքականությունն ուղղակիորեն սահմանում է փողերի նկատմամբ հասանելիության հնարավորությունը ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողական կարիքների համար:

Խնդրի երկրորդ մասը կապված է գանձման համակարգի և ձախողման դեպքում գրավադրված ունեցվածքի վաճառքի հետ: Գրավադրված ունեցվածքի գանձման արտադատարանային կարգը լրացուցիչ հարկային ծանրաբեռնվածություն է ենթադրում սեփականատիրոջ փոփոխության հետ կապված: Գրավադրված ունեցվածքի գանձման դատարանային կարգը բնութագրվում է դատական գործընթացի, հարկադիր կատարման երկար գործընթացով, ինչպես նաև այն փաստի հետ, որ անբարեխիղճ փոխառուն այս կամ այն կերպով կարող է դատական կարգով բողոքարկել գործընթացները՝ նպատակ ունենալով ձգձգել դրանք: Գործընթացների տևականությունը բանկի համար հղի է հսկայական ծախսերով: Դրանք, առաջին հերթին, աշխատակիցների հաստիքի համար նախատեսված ծախսերն են, որոնք զբաղվում են խնդրահարույց ակտիվի և գրավի խնդիրներով: Դա պաշարների  երկարատև ծանրաբեռնվածությունն է, ինչը ևս յուրատեսակ ծախս է, որոնք բեռի տեսքով ընկնում են բանկի նորմատիվների և կապիտալի վրա: Դա բանկի այլ աշխատակիցների ժամանակավոր ծախսերն են, ինչը ևս վերածվում է ֆինանսական ծախսերի:

Գործընթացների տևողությունը կրկնապատկվում է խնդրահարույց փոխառուի դեմ սնանկության գործընթացի հարուցման դեպքում: Ցավոք, գործող օրենսդրությունը թվացյալ սնանկության բազմաթիվ հնարավորություններ է տրամադրում, և անբարեխիղճ փոխառուներն ակտիվորեն օգտվում են այդ հնարավորություններից ՝ նման կերպով «համաներում» ստանալով տոկոսային և տուգանքային պատժամիջոցների կապակցությամբ, ինչը, իհարկե, բացի անհեթեթությունից, այլ կերպ չես անվանի:

Բոլոր ներկայացված պոտենցիալ խնդիրները բանկերի կողմից ի սկզբանե  գնահատվում են որպես ռիսկեր, որոնք վերածվում են տոկոսների՝ տոկոսադրույքների ավելացման տեսքով և հանգեցնում են գրավային արժեքի դիսկոնտի ավելացման:

«ԱՌԿԱ» - Որքա՞ն է խնդրահարույց պարտքի գումարի և գրավ դրված ունեցվածքի վաճառքից ստացված գումարի միջև տարբերությունը: Ինչպե՞ս է բանկը նվազեցնում նման ռիսկերի արժեքը:

Մ. ԳրիգորյանՈրպես կանոն, գործընթացների երկարատևության կապակցությամբ խնդրահարույց պարտքի և ծախսերի գումարը շատ հաճախ զգալիորեն գերազանցում է գրավադրված ունեցվածքի վաճառքից ստացված գումարը: Կրկնվեմ, այս ռիսկերը հանգեցնում են տոկոսադրույքների բարձրացման և գրավի արժեքի ավելի խիստ դիսկոնտավորման: Այս ամենի արդյունքում գանձման և գրավի տակ դրված ունեցվածքի վաճառքի հետ կապված խնդիրների պատճառով թանկանում են վարկային ապրանքները, և սահմանափակվում է պաշարների նկատմամբ հաճախորդների հասանելիությունը: Եթե հարցին գլոբալ նայենք, ապա պոտենցիալ բարեխիղճ հաճախորդը տուժում է անբարեխիղճ հաճախորդի պատճառով :

«ԱՌԿԱ» - Խնդրահարույց ակտիվի լիկվիդայնությունը խթանող ինչպիսի՞ մեխանիզմներ է օգտագործում բանկը

Մ. Գրիգորյան - Այսօրվա դրությամբ ես դժվարանում եմ նշել այլ մեխանիզմներ, քան գրավադրված ունեցվածքը գնելիս վարկավորման ավելի գրավիչ պայմաններ առաջարկելը: Եվ չի կարելի ասել, որ դա նորմալ է, քանի որ բանկը սեփական եկամտաբերության հաշվին ստիպված է շուկայականից ցածր պայմաններ առաջարկել՝ անբարեխիղճ փոխառուների խնդիրները լուծելու համար: Այս ամենը ստիպված չէին լինի անել գանձման և գրավաունեցվածքի վաճառքի ավելի արդյունավետ և ռացիոնալ համակարգի առկայության դեպքում:

«ԱՌԿԱ» - Ինչպիսի՞ն եք տեսնում գանձման և գրավադրված ունեցած վաճառքի գործընթացը: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

Մ. Գրիգորյան - Գանձման և գրավադրված ունեցած վաճառքի գործընթացը պետք է բանկի համար հստակ, շարժունակ և կանխատեսելի լինի առաջին հերթին իրավաբանական ռիսկերի և ժամկետների տեսանկյունից: Այս ամենը պետք է կանոնակարգված լինի օրենսդրական մակարդակով:

Եթե սոցիալական խնդիրների լուծումը դնենք գանձման և գրավի իրականացման գործընթացի մեջ, ապա վարկավորման համակարգն ամբողջովին կայլակերպվի: Անբարեխիղճ փոխառուն չպետք է հնարավորություն ունենա տարիներ շարունակ ժամանակ ձգել և պահել գրավադրված ունեցվածքը: Ցանկացած գրավատու պետք է հասկանա, որ անբարեխղճությունը կհանգեցնի գրավադրված ունեցվածքի կորստի: Միայն այդ ժամանակ ֆինանսական դիսցիպլինի աստիճանը կհասնի այնպիսի մակարդակի, որը թույլ կտա նվազեցնել տոկոսը ռիսկերի մասով, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազման:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև