NASDAQ OMX բորսայում հունիսի 22-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 369,50 դրամ

22.06.2010 18:19
NASDAQ OMX բորսայում հունիսի 22-ին ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 1 դոլարի դիմաց 369,50 դրամ

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 22-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում տեղի ունեցած գործարքների արդյունքում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հունիսի 21-ի ցուցանիշի համեմատ նվազել է 0.56 կետով և կազմել 1 դոլարի դիմաց 369,50 դրամ:

Ֆոնդային բորսայից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած տվյալների համաձայն` այսօր ԱՄՆ դոլարով կատարվել է 4,99 միլիոն դոլարի (շուրջ 1844 միլիոն դրամ) 51 գործարք: Միաժամանակ հունիսի 22-ին NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով գործարքներ չեն կատարվել:

Հունիսի 22-ի արդյունքում միջին կշռված փոխարժեքներն են` 1 դոլարը` 370,59 դրամ, 1 եվրոն` 456,31 դրամ:-0-

Բաժիններ՝ Bonds.am, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off

Բանալի բառեր: , ,

Կարդացեք նաև

Comments are closed.

Новости SelectorNews