ՀՀ վարկային պորտֆելի աճը տարվա արդյունքներով կարող է 20-25% կամ 120-130 մլրդ դրամ կազմել. ԿԲ

23.06.2010 13:31
ՀՀ վարկային պորտֆելի աճը տարվա արդյունքներով կարող է 20-25% կամ 120-130 մլրդ դրամ կազմել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային պորտֆելի աճը տարվա կտրվածքով կարող է 20-25% կամ 120-130 մլրդ դրամ կազմել՝ հաշվի առնելով այն, որ վարկավորման հիմնական տարվա պահանջը երկրորդ կեսին է ընկնում, ասաց ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը։

«Այս ցուցանիշը ցածր կլինի 2007-2008թթ.-ի ցուցանիշից, սակայն առկա աճը կարող է բավականին դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսության վարկավորման ծավալը 6 տոկոսով կամ 42 մլրդ դրամով ավելացել է, և այսօրվա դրությամբ վարկային պորտֆելը շուրջ 780 մլրդ դրամ է կազմում։

«Միջոցների մեծ մասը՝ շուրջ 16 մլրդ դրամ, ուղղվել է առևտրի ոլորտ, շինարարության ոլորտ 5 մլրդ դրամ է ուղղվել, գյուղտնտեսություն՝ 3 մլրդ դրամ, իսկ լեռնահանքային ճյուղ և սննդային արդյունաբերություն՝ 2-ական մլրդ դրամ»,- պարզաբանեց նա։

Ըստ վարչության պետի՝ Հայաստանում վարկավորման շուկան, այդ թվում՝ սպառողական վարկերի շուկան, բավականին արագ են վերականգնվում։

«2010թ.-ի հինգ ամիսների ընթացքում սպառողական վարկերի աճը 6 մլրդ դրամ կամ 14 տոկոս է կազմել՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի 16,5 տոկոս անկաման համեմատ»,- ասաց Վարդանյանն՝ ավելացնելով, որ բնակչության երկամուտները վերականգնվում են, և քաղաքացիներն ի վիճակի են սպառողական վարկեր ստանալու համար լուրջ հիմնավորումներ ներկայացնել։

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2007թ.-ին Հայաստանի տնտեսության վարկավորման աճը 78 տոկոս է կազմել, 2008թ.-ին՝ 51 տոկոս, իսկ 2009թ.-ին՝ 14 տոկոս ($1 – 370,59 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև