Հայաստանում ոչ ոք «ափսեի վրա» կազմակերպություն չի մատուցում ներդրողին

25.06.2010 16:14
Հայաստանում ոչ ոք «ափսեի վրա» կազմակերպություն չի մատուցում ներդրողին

«ԱՌԿԱ». Պրն Մելիքյան, որքա՞ն է overnight հարթակի միջոցով տրամադրած վարկային ռեսուրսների ծավալը՝ ապրիլին վերջինիս գործարկումից հետո։

Ա.Մելիքյան. Հունիսի 21-ի դրությամբ տրամադրած ռեսուրսների ծավալը կազմել է շուրջ 86,4 մլրդ դրամ, ընդ որում՝ մայիսին ապրիլի համեմատ գրեթե կրկնակի աճ է արձանագրվել։ Ապրիլին այդ ցուցանիշը կազմել է 16,2 մլրդ դրամ, իսկ միջին կշռված գինը՝ 10,43 տոկոս։ Մայիսին ծավալը կազմել է 46,7 մլրդ դրամ՝ 6,82 տոկոս միջին կշռված գնով։ Հունիսին, ներառյալ հունիսի 21-ը, արդեն տրամադրվել է 23,5 մլրդ դրամ՝ 4,77 տոկոս միջին կշռված գնով։

Նկատի առնելով ապրիլի, մայիսի և հունիսի տվյալները՝ այսօր աճ է երևում, հետևաբար, այդ հարթակը պահանջարկ ունի։ Կցանկանայի նշել, որ եթե NASDAQ OMX Armenia-ն ցանկացած նոր ֆինանսական գործիք է ներդնում կամ նոր հարթակ է բացում, ապա սա անպայման ենթադրում է, որ շուկայի մասնակիցների կողմից պահանջարկ կա։ Վարկային ռեսուրսների առևտրային հարթակի ստեղծումը շուկայի մասնակիցների պահանջարկի արդյունք է։

Ներկայում շուկայում ցանկացած ֆինանսական գործիք իր որոշակի լիմիտն ունի։ Ծավալների աճն այս հարթակում կգա իր առավելագույն կետին, ինչից հետո ծավալները կայուն կպտտվեն այս թվանշանի շուրջ։

«ԱՌԿԱ». Իսկ ո՞րն է տվյալ ծառայության լիմիտը։

Ա.Մելիքյան. Ինձ թվում է, որ օրական մինչև 3 մլրդ դրամ։ Այսօր, օրինակ, տրամադրած վարկերի ծավալը կազմել է 1 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ». Ակնկալվո՞ւմ է, արդյոք, ապագայում «Արցախ ՀԷԿ»-ի երկրորդ IPO։

Ա.Մելիքյան. Ինձ հայտնի է, որ այդ հարցը քննարկվել է։ Ներկայում այդ ընկերությունն աշխատում է, նա լիսթինգ է անցել, ունի մարքեթմեյքեր, ավելի քան 1000 բաժնետեր, ընկերությունը մեծ ներուժ ունի, նկատի առնելով այն ոլորտը, որում այն աշխատում է։

Կլինի երկրորդ IPO թե ոչ, պետք է լուծեն, նախևառաջ, ընկերության սեփականատերերն ու ղեկավարությունը, դա կախված է այն ծրագրերից և նախագծերից, որոնք նրանք մտադիր են իրականացնել։

Եթե առաջին փուլում «Արցախ ՀԷԿ»-ը ներդրողներ է ունեցել, հիմնականում, Հայաստանից, ապա երկրորդ IPO-ի իրականացման դեպքում, իմ կարծիքով, նրանք պետք է օտարերկրյա ներդրումներ ներգրավեն։ Սա աշխատանքային մեծ գործընթաց է, որը ենթադրում է երեք հարցի պատասխան։ Առաջին՝ թե ի՞նչ նախագծեր ունեն նրանք, ո՞ր ուղղությամբ են մտադիր աշխատել, և որքա՞ն միջոցներ են նրանց անհրաժեշտ այդ գործունեության ֆինանսավորման համար։ Երկրորդ՝ որոշման ընդունում կապիտալի շուկայից դրամական միջոցների ներգրավման վերաբերյալ, ընդ որում այդ որոշումը սովորաբար սկզբում ընդունվում է մենեջմենթի մակարդակով, այնուհետև՝ Տնօրինության խորհրդի և այնուհետև՝ բաժնետերերի ժողովի մակարդակով։

Երրորդ հարցին կարող է և պետք է պատասխանի յուրաքանչյուրս։ Խոսքն այն մասին է, որքանո՞վ այդ արժեթղթերը հետաքրքիր կլինեն օտարերկրյա ներդրողների տեսանկյունից, քանի որ հետաքրքրությունը կախված է նրանից՝ լուծե՞լ են նրանք իրենց խնդիրները ֆինանսական ճգնաժամի համատեքստում և ունե՞ն ազատ միջոցներ։

Ես կարծում եմ, որ «Արցախ ՀԷԿ»-ն, անցնելով առաջին փուլը, պետք է ուղղի ոչ այնքան երկրորդ IPO-ն ոչ թե դեպի ներքին ներդրողն, որքան պետք է մուտք գործի արտաքին շուկա։ Այս ընկերությունը հնարավորություն և ներուժ ունի, սակայն ամեն ինչ կախված է շուկայի ընթացիկ իրավիճակից և նրանից, թե բարենպաստ է այն, արդյ՞ոք, նրանց համար, թե՞ ոչ։ IPO հայտարարելը հեշտ է, դժվար է այն ավարտի հասցնել, քանի որ պետք չէ մոռանալ, որ այդ ընկերությունն իր առաջին IPO-ն իրականացրել է շատ բարդ պայմաններում, և ես կարծում եմ, որ դա իրենց հաջողվել է։

«ԱՌԿԱ». Ավելի վաղ Դուք ասել եք, որ IPO-ի իրականացումն, ընդհանուր առմամբ, ներկա փուլում խնդրահարույց է ներդրումային միջոցների բացակայության պատճառով, փոխվել է, արդյո՞ք, իրավիճակը Ձեր կարծիքով։

Ա.Մելիքյան. Կապիտալի շուկայում կան ներքին և արտաքին ներդրողներ, սակայն հարցն այն է, թե հասկանում է, արդյո՞ք, ներքին ներդրողը շուկան, արդյո՞ք, աշխատում է նրա հետ որևէ մեկը, մասնավորապես, շփվում են նրա հետ, արդյո՞ք, բրոքերային ընկերությունները, տրամադրում են նրանց, արդյո՞ք, վերլուծական տեղեկատվություն։ Եթե ոչ, ապա ներդրողը միշտ հեռու է մնում։

Մենք կապիտալի շուկա ունենք, բայց նրա պոտենցիալ մասնակիցները չգիտեն, թե ի՞նչ է նշանակում «արժեթղթեր», ինչու՞ են գնում բաժնետոմսեր, ինչու՞ են ընկերություններն IPO իրականացնում, ի՞նչ ծառայություններ են մատուցում բրոքերները։ Իսկ օտարերկրյա ներդրողը շատ բան է սովորել, ավելին, նրա շփումը բրոքերների հետ իր մեջ շուկայի մեր պրոֆեսիոնալ մասնակիցների ուսուցման տարր է պարունակում։

Սակայն պետք չէ մոռանալ նաև ներքին ներդրողի մասին, ով փող ունի։ Բայց միաժամանակ մեզ մոտ գործնականորեն բացակայում է հայկական ընկերությունների վերաբերյալ վերլուծական տեղեկատվության օղակը, և այսօր եթե որևէ բան էլ առաջարկվում է մեր ներդրողին, ապա դրանք արտերկրյա արժեթղթեր են։ Եվ դա ոչ այն պատճառով, որ մենք չունենք լավ ընկերություններ, դրանք կան, և բոլորը դա գիտեն։ Պարզապես, արտերկրյա արժեթղթի առաջարկի հետ առաջարկվում է նաև արտերկրյա վերլուծաբանների կողմից կազմած պատրաստ վերլուծական նյութ, այսինքն, շուկայի մեր պրոֆեսիոնալ մասնակիցներին մնում է միայն փոխանցել այն ներդրողին։ Ինչ վերաբերում է հայկական ընկերությունների վերլուծաբաններին, ապա Հայաստանում նրանք գրեթե բացակայում են, այսինքն, մեզ մոտ ոչ ոք ընկերությունը չի մատուցում «ափսեի վրա»։

Այս շուկայի պրոֆեսիոնալները պետք է կարողանան աշխատել անմիջապես ներքին ներդրողի հետ։ Նա երբեք ինքը չի գա և դուռը չի թակի, եթե նրան չներկայացվի և չառաջարկվի ապրանքը։ Հայկական արժեթղթեր չկան, քանի որ դրանք ոչ ոք չի կարողանում ներկայացնել։ Այդ պատճառով պետք չէ զարմանալ կապիտալի արտահոսքի վրա։

Խնդիրը կմնա այնքան ժամանակ, մինչև որ չլուծվի խնդրի այդ օղակի հարցը։

«ԱՌԿԱ». Ինչպիսի՞ն են «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի՝ 2010 թվականի առաջին հինգ ամիսների գործունեության արդյունքները։

Ա.Մելիքյան. Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին բորսայի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 181,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6,17 տոկոսով։ Միաժամանակ, տվյալ ժամանակահատվածի բաժնետոմսերի մասով իրականացրած գործարքների ծավալը կազմել է 10,2 մլն դրամ, ինչը 135,94 տոկոսով ավելի է 2009 թվականի հունվար-մայիսի ցուցանիշից, կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է 1,25 մլրդ դրամ (անկումը՝ 75,15 տոկոս), պետական պարտատոմսերով գործարքների ծավալը՝ 1,6 մլրդ դրամ ( աճը՝ 712,51 տոկոս)։

Հաշվետու ժամանակահատվածում ռեպո-գործարքների ծավալը կազմել է 2,4 մլրդ դրամ, ինչը 5,78 տոկոսով ցածր է նախորդ տարվա հինգ ամիսների ցուցանիշից, overnight հարթակի միջոցով տրամադրած վարկային ռեսուրսների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է 62,9 մլրդ դրամ, իսկ արժութային գործարքների ծավալը՝ 113,7 մլրդ դրամ (անկումը՝ 38,9 տոկոս)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post