Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումներ իրականացնելու հարցում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսական քաղաքականության տարածաշրջանային դեպարտամենտի տնօրեն Լուկա Բարբոնեն, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա է եղել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը։

Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում Վարուդակիսի գործունեությունը և նրան երախտագիտություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են ՀԲ և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը ու հետագա ծրագրերը։

Վարչապետը ներկայացրել է հայկական էկոնոմիկայի ներկա իրավիճակը, ճգնաժամի հետևանքով ծագած հիմնական մարտահրավերները։ Նա, մասնավորպես նշել է տնտեսության դիվերսիֆիկացիայի, բարենպաստ ներդրումային միջավայրի և հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։

Կողմերը կարևորել են Հայաստանում պետական կառավարման համակարգի արդիականացումը, մասնավորապես, հարկային և մաքսային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելը։

Համաշխարհային բանկի պատվիրակությունը ժամանել է Երևան միգրացիայի և դրամական փոխանցումների հարցերին նվիրված համաժողովին մասնակցելու համար։

Մինչև 2011թ.-ի առաջին եռամսյակի ավարտը Համաշխարհային բանկը Հայաստանին 424 մլն դոլար կտրամադրի։ 2009-2012թթ. ընթացքում Հայաստանի հետ գործընկերության ծրագրերի ծավալը 550 մլն դոլար է կազմում։ Տվյալ պահին զանազան ծրագրերի գծով արդեն 270 մլն դոլար է հատկացվել։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img