«Կոնվերս բանկի» քարտապանները քարտի մնացորդի մասին կարող են SMS հաղորդագրություններ ստանալ

25.06.2010 17:35
«Կոնվերս բանկի» քարտապանները քարտի մնացորդի մասին կարող են SMS հաղորդագրություններ ստանալ

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./ԱՌԿԱ/. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի քարտապաններն այսուհետ քարտի մնացորդի մասին կարող են տեղեկանալ նաև SMS հաղորդագրությունների միջոցով, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«Ի շահ իր հաճախորդների` բանկը բարելավել է քարտով կատարվող գործարքից անմիջապես հետո ստացվող SMS հաղորդագրության ձևաչափը և բովանդակությունը` ավելացնելով նաև քարտի մնացորդի մասին տեղեկատվությունը»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Քարտով կատարվող գործարքից հետո SMS հաղորդագրությունների ստացումը մեծապես օգնում է քարտապաններին խուսափելու կամ գոնե ժամանակին կանխելու քարտերով կատարվող զեղծարարությունները: Այսպես, միայն 2010թ. առաջին 5 ամիսների ընթացքում նշված ծառայության շնորհիվ կանխվել է ավելի քան 20 զեղծարարության դեպք:

Մինչ այժմ քարտի մնացորդի մասին տեղեկատվություն քարտապանը կարող էր ստանալ միայն բանկ և «Արմենիան Քարդ» պրոցեսինգային կենտրոն հեռախոսազանգի կամ բանկոմատի միջոցով:

Վերջերս Կոնվերս բանկը գործարկեց ARCA DIRECT աննախադեպ ծառայությունը, որը ևս հնարավորություն ընձեռեց բանկի քարտապաններին իրենց քարտի մնացորդները ճշտել անմիջապես մասնաճյուղի սպասարկողներից:

«Կոնվերս բանկը» Հայաստանի առաջատար բանկերից մեկն է, նրա հիմնական նպատակն է բնակչությանը որակյալ, հասանելի և ժամանակակից բանկային ծառայություններ մատուցելը։

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

Կոնվերս բանկը Հայաստանի 13 քաղաներում այժմ ունի 25 մասնաճյուղ և շուրջ 550 աշխատակից:--0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post