ՀՀ վարչապետը նշել է տնտեսական բարձր աճի երեք գործոնները

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վերջին հինգ ամսվա ընթացքում արձանագրված 8,8 տոկոս տնտեսական աճը պայմանավորված է երեք գործոնով` համաշխարհային տնտեսության մեջ նկատվող միտումներով, կառավարության հակաճգնաժամային միջոցներով և փոխարժեքի կայունացումով, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով` համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ վերականգնվում են ՀՀ տնտեսության բոլոր ոլորտները. գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 1 տոկոս աճ, շինարարության ոլորտում` շուրջ 12 տոկոս աճ, ընդ որում` ապրիլի համեմատ մայիսին Հայաստանում շինարարության ծավալները երկու անգամ կրկնապատկվել են։

«Նկատվում է գործազրկության նվազում, և աշխատավարձի աճի միտումները պահպանում մասնավոր և պետական հատվածներում», – ասել է ՀՀ վարչապետը շաբաթ օրը Ազգային մրցունակության հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում:

Խոսելով տնտեսական աճի երկրորդ կարևոր գործոնի` կառավարության ընդլայնողական քաղաքականության շրջանակներում իրականացվող հակաճգնաժամային միջոցառումների մասին` ՀՀ վարչապետը նշել է, որ դրանք նպատակաուղղված են փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Նա, մասնավորապես, նշել է օրենսդրական փոփոխությունները, հարկային հաշվետվությունների կրճատումը ու հարկային արտոնությունների ավելացումը, հաստատագրված վճարների ինստիտուտի և պարզեցված հաշվապահական հաշվառման կանոնների ներդրումը։

ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է նաև վարկային միջոցներով ճանապարհաշինության, ոռոգման և խմելու ջրի ոլորտներում իրականացված աշխատանքները։

Կառավարության ղեկավարի խոսքերով` աճի երրորդ գործոնը ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած դրամավարկային քաղաքականության արդյունքում նկատվող փոխարժեքի կայունացումն է, որը դրական է ազդում գների մակարդակի վրա:

«Արդեն մտնում ենք դեֆլյացիոն փուլ. մոտակա երկու ամիսներին կունենանք դեֆլյացիա, և տարեկան կտրվածքով 5-6 տոկոսը (գնաճի – «ԱՌԿԱ») իրատեսական ցուցանիշ կլինի», – ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img