Արարատբանկը պարտատոմսերով արժեկտրոնային եկամուտների 6,25 մլն դրամի վճարում է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Արարատբանկն իրականացրել է բանկի պարտատոմսերի հերթական արժեկտրոնային եկամուտների վճարումը։ Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղերդեցին Արարատբանկի մամուլի ծառայությունից, այդ արժեկտրոնների վճարման համար նախատեսված ընդհանուր գումարը 6,25 մլն դրամ է կազմել։

Հաղորդագրության համաձայն, եկամտի գումարը վճարվել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա՝ ԲԲԸ-ում պարտատոմսերի գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա` մուտքագրելով պարտատոմսերի սեփականատերերի հաշվարկային հաշիվներին:

Տվյալ տրանշն ընդհանուր առմամբ 25 հազար պարտատոմս է ներառում՝ 10 հազարական դրամ անվանական արժեքով և տարեկան 10 տոկոս արժեկտրոնային եկամուտով։ Արժեկտրոններով վճարումը կատարվում է ամեն երեք ամիսը մեկ։

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«ԱՌԿԱ» գործակալությանը տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 41,1 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ շուրջ 33 միլարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 8,3 միլիարդ դրամ, կանոնդրական կապիտալը՝ 6,1 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 18,9 միլիարդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 25,4 միլիարդ դրամ, իսկ 2010 թ.-ի հունվարմարտ ամիսների մաքուր եկամուտը կազմել է շուրջ 304 միլիոն դրամ:

2009թ.-ի հունվարի 30-ին Արարատբանկը մտել է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի կազմի մեջ։ 2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ՝ երկրի տարածքում բանկի 29 մասնաճյուղ է գործում ($1- 369,17 դրամ-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img