Մասնավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամները Հայաստանում կսկսեն գործել 2011թ. հունվարի 1-ից

28.06.2010 13:39
Մասնավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամները Հայաստանում կսկսեն գործել 2011թ. հունվարի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. Մասնավոր կուտակային կենսաթոշակային հիմնադրամները Հայաստանում կսկսեն գործել 2011թ.-ի հունվարի 1-ից, շաբաթ օրը Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Կարևորելով ՀՀ կառավարության նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը` վարչապետը նշեց, որ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, որը ներառում է շուրջ 50 օրենք»,- հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ 2011 թ. հունվարի 1-ից իրենց աշխատանքը կսկսեն կամավոր կուտակային հիմնադրամները, իսկ 2013 թ. ուժի մեջ կմտնի միասնական սոցիալական հարկը, որը ենթադրում է սոցիալական վճարի և եկամտահարկի միասնական օրենսդրություն և մեխանիզմներ։

«2014 թ.-ից կգործի պարտադիր կուտակային համակարգը, որը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր` մինչև 40 տարեկան աշխատանք ունեցող քաղաքացիները պարտավոր են իրենց եկամուտներից 5 տոկոս կուտակել իրենց ապահով ծերության համար»,- ասաց ՀՀ վարչապետը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post