ՀՀ ԿԲ-ն հուլիսին 4 միլիարդ դրամի պարտատոմսեր կտեղաբաշխի

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը 2010 թ.-ի հուլիսին 4 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով պետական կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր կտեղաբաշխի:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուլիսի 6-ին կտեղաբաշխվեն AMGT52057112 թողարկման կարճաժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր (1 միլիարդ դրամի), հուլիսի 13-ին` AMGT26111110 սերիայի պարտատոմսեր (1 միլիարդ դրամի), հուլիսի 19-ին` AMGT39184112 սերիայի պարտատոմսեր (1 միլիարդ դրամի) և հուլիսի 26-ին` AMGT1325A101 սերիայի պարտատոմսեր (1 միլիարդ դրամի): Պարտատոմսերի շրջանառության ժամկետներն են, համապատասխանաբար, 52, 26, 39 և 13 շաբաթ:

Մեկ պարտատոմսի ձեռքբերման համար պահանջարկի նվազագույն ծավալը սահմանված է 10 հազար դրամ` 1000 դրամ քայլի դեպքում: (1 դոլարը 368,74 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img