HSBC Հայաստան բանկի կողմից ՓՄԲ վարկավորման ծավալը ներկայումս $38 մլն դոլար է կազմել

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. HSBC-Հայաստան բանկը տարեսկզբից 23 տոկոսով ավելացրել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալը` հասցնելով այն 38 միլիոն դոլարի, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց «HSBC-Հայաստան բանկ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը (Astrid Klifford):

Խոսելով վարկային պորտֆելի կառուցվածքի մասին` նա նշեց, որ բանկը հետամուտ է լինելու իր ավանդական քաղաքականությանը, սակայն հատուկ ուշադրության է արժանանալու միջազգային առևտրի և փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման ոլորտը:

2010 թ.-ի հունվար-մարտ ամիսների տվյալների համաձայն` HSBC-Հայաստան բանկի ընդհանուր վարկային ներդրումները կազմել են 67,3 միլիարդ դրամ: Միաժամանակ բանկը ռեզիդենտական տնտեսություն է ուղղել շուրջ 67 մլրդ դրամ: Այդ գումարից առևտրի ոլորտին բաժին է ընկնում 34,1 տոկոսը (շուրջ 23 միլիարդ դրամ, 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի համեմատ 23,5 տոկոսի աճ), արդյունաբերությանը` 17,9 տոկոսը (12 միլիարդ դրամ, 7,2 տոկոսի աճ), շինարարությանը` 3,42 տոկոսը (2,3 միլիարդ դրամ, 10,2 տոկոսի անկում), հասարակական սննդի և սպասարկման ոլորտին` 3,35 տոկոս (2,3 միլիարդ դրամ, 21,5 տոկոսի աճ), գյուղատնտեսության ոլորտին` 0,7 տոկոս (441,5 միլիոն դրամ, 38,4 տոկոսի աճ), տրանսպորտի և կապի ոլորտին` 0,2 տոկոս (128,5 միլիոն դրամ, 20,4 տոկոսի անկում):

Բացի այդ, հիփոթեքային վարկերին բաժին է հասնում 26,2 տոկոսը (17,6 միլիարդ դրամ, 4,2 տոկոսի անկում), սպառողական վարկերին` 10,7 տոկոս (7,2 միլիարդ դրամ, 11 տոկոսի անկում), այլ բնագավառները կազմում է ընդհանուր վարկային պորտֆելի 2,03 տոկոսը (շուրջ 14 միլիարդ դրամ):

«HSBC Bank plc»-ը HSBC Բանկ Հայաստանի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսի սեփականատերն է, իսկ բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է օտարերկրյա հայ ներդրողներին։ «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸն 2009 թվականի հունվարից NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի անդամ է։

2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 138,8 միլիարդ դրամ, պարտավորությունները` 120,8 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` շուրջ 18 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը` 7,6 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` շուրջ 113,1 միլիարդ դրամ, իսկ մաքուր շահույթը 2010 թ.-ի հունվար-մարտին կազմել է 934,5 միլիոն դրամ: (1 դոլարը 368,74 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img