ՀՀ տնտեսությունը 2010 թ. կայունացման ուղի է մտնում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսությունը 2010 թ.-ին կայունացման ուղի է մտնում, ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն` Հայաստանում տնտեսական աճը ընթացիկ տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում կազմել է 8,8 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«2009 թվականը «կոմատիկ» էր տնտեսական զարգացման համատեքստում, իշխանություններն իրենք էին հայտարարում, որ նախորդ տարի նկատվում էր հասած դիրքերից զգալի հետընթաց: Կարող եմ ասել, որ 2010 թ.-ին նմանատիպ բացասական հետընթաց չի գրանցվի», – ասաց Բոստանջյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին:

2009 թ.-ին Հայաստանի տնտեսական անկումը կազմել է 14,4 տոկոս:

Խոսելով հայրենական տնտեսության հետագա աստիճանական զարգացումը ապահովող բնագավառների մասին` Բոստանջյանը նշեց շինարարության, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և լեռնամետալուրգիական բնագավառները:

«Շինարարության ոլորտում 12 տոկոսանոց աճ է նկատվում, և դա կարելի է միայն ողջունել, իսկ արդյունաբերությունը, որը գրեթե մահացած վիճակում էր գտնվում, այժմ կյանքի նշաններ է ցույց տալիս», – ասաց նա:

Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալը հունվար-մայիսին 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12,1 տոկոսով և կազմել է 305,1 միլիարդ դրամ: Շինարարության ծավալը 2010 թ.-ի առաջին հինգ ամսվա ընթացքում 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 12,5 տոկոսով և կազմել 108,8 միլիարդ դրամ:

Միաժամանակ պատգամավորն ավելացրեց, որ Հայաստանի տնտեսական աճը կգերազանցի բյուջեում ամրագրված ցուցանիշը:

Հայաստանի հաստատված պետբյուջեի համաձայն` երկրի տնտեսական աճը 2010 թ.-ի արդյունքում ծրագրված է 1,2 տոկոսի սամաններում: (1 դոլարը 368,11 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img