«ՎՏԲ-Հայաստան բանկը» $2,5 մլն. հերթական տրանշը ստացավ ՎԶԵԲ-ից

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ համագործակցության շրջանակներում «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ ստացավ հերթական տրանշը 2,5 մլն. ԱՄՆ դոլարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

«ՎՏԲ-Հայաստան բանկի» մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքերով՝ 2009թ. ՎԶԵԲ-ի հետ վարկի տրամադրման վերաբերյալ պայմանագրի ստորագորումից հետո սա երկրորդ տրանշն է, որի միջոցները ուղղված են լինելու միկրո և փոքր բիզնեսի զարգացման շարունակմանը:

Ըստ նրա՝ միկրո և փոքր ձեռնարկությունները զարգացող տնտեսության հիմքն են: «Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է ՄՓՁ ֆինանսավորման զգալի չբավարարված պահանջարկ: Ծրագրի շրջանակներում ցանկանում ենք ընդլայնել թե Երևան քաղաքի և թե երկրի գյուղական շրջանների, միկրո և փոքր ձեռնարկությունների համար ֆինանսավորման հասանելիությունը»,- հայտնեց Խաչատրյանը։

Միաժամանակ նա նշեց, որ միջոցների հիմնական ուղղվածությունը պետք է լինի փոքրածավալ և կարճաժամկետ` մինչև 3 տարի, վարկավորումը` սկսած տարեկան 12% դրույքաչափից:

«Վստահ եմ, որ ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերի լայն ցանցը և աշխատակիցների հմուտ և արհեստավարժ մոտեցումը հիմք կհանդիսանան ծրագրի բարեհաջող իրագործման համար»,- ասաց Խաչատրյանը։

2009թ. հունվարին ՎԶԵԲ-ը «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին տրամադրեց վարկ երեք տրանշով 10 մլն. ԱՄԴ դոլարի չափով Հայաստանում միկրո և փոքր ձեռնարկությունների վարկավորման համար:

Հայաստանը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի անդամ է դարձել 1992թ. դեկտեմբերի 7-ին 10 մլն. եվրո բաժնեմասով: ՎԶԵԲ-ը հանդիսանում է Հայաստանում խոշոր ներդրողներից մեկը, որը 52 ծրագերի իրականացման միջոցով ներդրել է 202 մլն. եվրո:

ՎԶԵԲ-ը նպատակաուղղված է ՄՓՁ սեկտորի զարգացմանը այն երկրներում, որտեղ այն գործում է: Փոքր բիզնեսով զբաղվող նրա խումբը կառավարում է ՄՓՁ ֆինանսավորման ծրագրերը 15 երկրնեորւմ և ունի մեծ փորձառություն ՄՓՁ վարկավորման համակարգի ձևավորման բնագավառում:

«ՎՏԲՀայաստան բանկ» ՓԲԸն միջազգային ֆինանսական ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004թ. ապրիլին։ Ներկայումս «ՎՏԲՀայաստան բանկ» ՓԲԸի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է «ՎՏԲ բանկ» ԲԲԸն:

2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ՝ բանկի ակտիվները 125,6 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 99,8 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 25,8 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 13,9 մլրդ դրամ, վարկային պորտֆելը՝ 82,5 մլրդ դրամ, ներգրավված միջոցների ծավալը՝ 99,7 մլրդ դրամ, մաքուր եկամուտը՝ 670 մլն դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img