Հայաստանում հունիսին մայիսի համեմատ 0.8 տոկոս գնանկում է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հունիսին մայիսի համեմատ 0.8 տոկոս գնանկում է գրանցվել, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն` հունիսին մայիսի համեմատ պարենային ապրանքների գները (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) նվազել են 1,2 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0,9 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագներն ավելացել են 0,1 տոկոսով:

2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ հունիսին սպառողական գների ցուցանիշը 104,5 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) 105,7 տոկոս է կազմել, ոչ պարենային ապրանքներինը՝103 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում՝ 103,3 տոկոս։

Հունիս-հուլիսին սպառողական գների միջին ամսական աճը 0,7 տոկոս է կազմել, ինչը 0,1 տ.կ.-ով ցածր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (0,8%)։

Միաժամանակ 2009 թ.-ի հունիսի համեմատ այս տարվա հունիսին սպառողական գների ինդեքսը 105,8 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքների գների ինդեքսը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) աճել են 4,9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 8,3 տկոսով, ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 6,2 տոկոսով, իսկ հունվարհունիսին՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ համապատասխանաբար 107,3 տոկոսով, 105,1 տոկոսով, 113,4 տոկոսով և 108,5 տոկոսով։

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, 2005թ.-ի համեմատ 2010թ.-ի հունիսին սպառողական գների ինդեքսը 131,5 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքների գների աճը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) 29,6 տոկոս է կազմել, ոչ պարենային ապրանքներինը՝ 24,2 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում սակագներն աճել են 38,7 տոկոսով։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ մայիսի համեմատ հուլիս ամսին երկրի ութ ուսումնասիրվող քաղաքներում սպառողական գները նվազել են 1,2-0,2 տոկոսով, ընդ որում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատում։ Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 1 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2010թ.-ի վերջին գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img