Դոլարի նկատմամբ հայկական դրամը հունիսին ամրապնդվել է 2,9%-ով

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում սպառողական և արժութային շուկաներում հունիսին, մայիսի համեմատ, արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի և գների համապատասխանաբար 0,8 և 2,9 տոկոսանոց նվազում:

Այդ են վկայում 2010թ.-ի հունիսի տվյալները, որոնք «ԱՌԿԱ» գործակալությանն է տրամադրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ հունիսին, 2009թ.-ի դեկտեմբերի համեմատ, սպառողական գների 4,5 տոկոսով ավելացմանը հետևել է հաշվարկային փոխարժեքի 1,7 տոկոս նվազումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի աճ համապատասխանաբար 5,2 և 19,1 տոկոսով:

2010թ.-ի հունիսին միջին հաշվարկային փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց կազմել է 374,02 դրամ, ինչը 2 տոկոսով գերազանցել է անցած տարվա հունիսի համապատասխան ցուցանիշը (1 դոլարը՝ 367,5 դրամ):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img