ՀՀ բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կազմում է 75%. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/.Հայաստանի բանկային համակարգում օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կազմում է 75 տոկոս, ասաց ՀՀ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

«Շատ ակտիվ են, մասնավորապես, ռուսական բանկերը, մենք ունենք արևմտաեվրոպական և այլ կապիտալ», – ասաց նա Երևանում հուլիսի 1-2-ն անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների Պարտատոմսային յոթերորդ կոնգրեսի ժամանակ ելույթ ունենալիս:

Գաբրիելյանը կարևորեց պետական աջակցությունը լավ ենթակառուցվածքի ստեղծման հարցում այդ բիզնեսի զարգացման համար: Նա նաև նշեց, որ կառավարությունն ունի մշակումներ և հեռու գնացող ծրագրեր, որոնք ևս կաջակցեն կորպորատիվ պարտատոմսերի շուկայի զարգացմանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img