ՀՀ բանկային համակարգի վարկային ներդրումների ծավալը մայիսին ավելացել է 1,3%-ով՝ հասնելով 752,7 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./ԱՌԿԱ/. Մայիսի վերջի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 752,7 մլրդ դրամ է կազմել՝ ամսվա սկզբի համեմատ ավելանալով 1,3 տոկոսով կամ 9,4 մլրդ դրամով։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, մայիսի վերջին բանկերի կողմից տրված արտարժութային վարկերի ծավալը դրամային համարժեքով 398,6 մլրդ դրամ է կազմել (մեկ ամսվա ընթացքում 2,2 տոկոսով կամ 8,4 մլրդ դրամով աճ), իսկ դրամային վարկերինը՝ 354,2 մլրդ դրամ (0,3 տոկոսով կամ 1,03 մլրդ դրամով աճ)։

Մայիսի վերջին՝ապրիլի համեմատ, երկարաձգված վարկերի ծավալը 4 մլն դրամով ավելացել է՝ հասնելով մինչև 32,3 մլրդ դրամի, իսկ ժամկետանց վարկերի ծավալը 4,7 մլրդ դրամ է կազմել՝ ապրիլի համեմատ ավելանալով 5,1 տոկոսով կամ 229 մլն դրամով։

Այսպիսով, Հայստանի բանկային համակարգի կողմից տրված վարկերի ընդհանուր ծավալը շուրջ 789, 8 մլրդ դրամ է կազմել՝ մայիսի ընթացքում ավելանալով 1,2 տոկոսով կամ 9,7 մլրդ դրամով: ($1 –367,5 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img