Հայաստանն առաջիկա տարիներին կկարողանա ղեկավարել իր վարկային պորտֆելը. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2010 թ.-ին և հետագա տարիների ընթացքում Հայաստանը կկարողանա ղեկավարել փոխառությունների իր պորտֆելն ու տնտեսության մեջ ապահովել ներդրումների անհրաժեշտ ծավալը, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական քաղաքականության և ռազմավարության մշակման վարչության տեղեկատվականվերլուծական բաժնի պետ Արտակ Չիլինգարյանը:

«Այն ֆոնի ներքո, որ Հայաստանը օտարերկրյա վարկային միջոցներ է ներգրավել, ինչի արդյունքում 2009 թ.-ին նրա արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի շուրջ 36 տոկոսը` 2008 թ.-ի 18,4 տոկոսի փոխարեն, Հայաստանի վարկային պորտֆելը բավականին կայուն է», – ասաց նա հինգշաբթի Երևանում հուլիսի 1-2-ն անցկացվող ԱՊՀ և Բալթյան երկրների Պարտատոմսային յոթերորդ կոնգրեսի ժամանակ ելույթ ունենալիս:

Հայաստանի բյուջեի լրացուցիչ ֆինանսավորումը 2009-2010 թթ.-ին նախատեսված է շուրջ 1 միլիարդ դոլարի չափով, այդ թվում նաև` Համաշխարհային բանկի (60 միլիոն դոլար), Զարգացման ասիական բանկի (80 միլիոն դոլար), ԱՄՀի (շուրջ 305 միլիոն դոլար), ինչպես նաև Ռուսաստանի (500 միլիոն դոլար) կողմից:

Միաժամանակ Չիլինգարյանն ավելացրեց, որ վարկերի մեծամասնությունը ներգրավվել է արտոնյալ պայմաններով, նրանց մարման ժամկետը 40 տարի է` վճարման 10 տարով երկարաձգմամբ:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն` Հայաստանի արտաքին պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմել է 2980,9 միլիոն դոլար (կամ 1193,86 միլիարդ դրամ): 2009 թ.-ի նույն ամսաթվի համեմատ` արտաքին պարտքն ավելացել է 66,6 տոկոսով կամ 1192,1 միլիոն դոլարով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img