Արդշինինվեստբանկը փոքր բիզնեսի զարգացման համար նոր վարկատեսակ է մտցրել

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Արդշինինվեստբանկը Հայաստանի փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված իր ռազմավարության շրջանակներում մտցրել է նոր վարկատեակ, որ նախատեսված է ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերի համար: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, վարկը տրամադրվում է միայն արտարժույթով:

Միաժամանակ վարկի տոկոսադրույքներն այլ վարկերի համեմատ փոքրինչ բարձր են` 1-1,5 տոկոս և եվրոյով կազմում են տարեկան 20 տոկոս, ԱՄՆ դոլարով` 22 տոկոս:

«Նմանատիպ վարկավորման զարգացման առանձնահատկությունն այն է, որ այն կարճաժամկետ է, տրամադրվում է երեք տարով` անշարժ գույքի գրավի դիմաց: Ընդ որում գրավի գումարը պետք է 50 տոկոսով գերազանցի վարկի գումարը», – տեղեկացրեցին բանկի մարքեթինգի բաժնից:

Բանկից նաև ճշտեցին, որ մեկ փոխառուի համար նախատեսված վարկի նվազագույն գումարը պետք է լինի 1 միլիոն դրամ, առավելագույնը` 15 միլիոն դրամ:

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸն ՀՀ ԿԲ բանկային գործունեություն իրականացնելու լիցենզիան (N 83) ստացել է 2003թ. փետրվարի 27-ին: Բանկի հիմնական բաժնետերերն են «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸն (86,82%) և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC (10%), որը բաժնետեր դարձավ 2007թ.-ին: Բանկը MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի համակցված անդամ է, ինչպես նաև «Armenian Card» ՓԲԸի բաժնետեր:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 118,1 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 90,8 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 27,3 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 15,5 մլրդ դրամ, վարկային ավանդները՝ 48,04 մլրդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 72,7 մլրդ դրամ, իսկ առաջին եռամսյակի մաքուր շահույթը՝ 733,3 մլն դրամ։

Մարտի 31-ի դրությամբ բանկն ունի 49 մասնաճյուղ Հայաստանում և վեցը՝ ԼՂՀ տարածքում։ Բանկի ներկայացուցչություն է գործում նաև Փարիզում։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img