Հայաստանի Կենտրոնական բանկը երկու վերլուծական գիրք է հրատարակել

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը 2010 թվականի մայիսին և հունիսին երկու վերլուծական գիրք է հրատարակել՝ «Հայաստանի տնտեսությունը միջազգային գնահատումներում» և «ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծություն»։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Առաջին գրքում ներկայացված են օտարերկրյա հետազոտական անկախ կազմակերպությունների և միջազգային ֆինանսական կառույցների գնահատականները (ինդեքսները, ցուցանիշները) 1933-2009 թթ. ընթացքում Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ։ Այդ հետազոտությունները հնարավորություն են տալիս ներկայացնել Հայաստանում տնտեսության մի շարք ոլորտների առաջընթացն՝ արդիական խնդիրների զուգահեռ լուսաբանմամբ։

«ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսման և քաղաքականության վերլուծություն» երկրորդ գրքում մանրամասն ներկայացվել է դրամավարկային քաղաքականության իրականացման ողջ ընթացքը Հայաստանի ԿԲ կողմից իրականացվող գնաճի նպատակադրման ռազմավարության շրջանակներում։

Գիրքը կարող է որպես տեղեկատու ծառայել լայն լսարանի համար։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img