«Հայփոստի» բաժանմունքները սկսում են փոստբանկային ծառայություններ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքները Հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի կողմից արդիականացման նոր փուլին համապատասխան՝ սկսում են փոստբանկային ծառայություններ տրամադրել, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։

Փոստային բաժանմունքներում բացի ավանդական փոստային ծառայություններից հասարակությանը կառաջարկվեն փոստբանկային ծառայություններ, ինչպես նաև ֆաքսիմիլային կապ, պատճենահանում, տպագրություն և ինտերնետային կապ:

Արդիականացման նոր փուլը մեկնարկում է Երևանի Բաղրամյան 23 հասցեում գործող «Հայփոստի» թիվ 19 նորացված` հարմարավետ բաժանմունքի բացմամբ:

Կոնվերս բանկ ՓԲԸ և «Հայփոստ» ՓԲԸ համագործակցության պայմանագրի շրջանակներում կմատուցվեն փոստբանկային հետևյալ ծառայությունները. խնայողական և ավանդային հաշիվների բացում, արտարժույթի փոխարկում, կանխիկ գործառնություններ, փոխանցումներ` արագ փոխանցման համակարգերով, դեբետային պլաստիկ քարտեր` ԱրՔա, MasterCard, VISA տրամադրում և սպասարկում։

«Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի ծրագրով առաջիկա 5 տարիներին նախատեսվում է «Հայփոստի» նորացված բաժանմունքների և մասնաճյուղերի թիվը հասցնել 250-ի, ավելացնել ժամանակակից փոստային օպերատորներին բնորոշ նոր ծառայությունների տեսականի:

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ. նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամկետով երկարացնելու իրավունքով։ –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img