ՀՀ ԿԲ-ն գրանցել է Կոնվերսբանկի նոր` «Փոստբանկ 19» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն գրանցել է Կոնվերսբանկի նոր` «Փոստբանկ 19» մասնաճյուղը: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նման որոշում է ընդունել ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը 2010 թ.-ի հունիսի 30-ին:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸն գրանցվել է 1993 թ.-ի դեկտեմբերի 20-ին, 2007 թ.-ի փետրվարից 95 տոկոս մասնաբաժնով բանկի սեփականատերն է արգենտինահայ ձեռներեց Էդուարդո Էռնեկյանը: Մնացած հինգ տոկոսը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են շուրջ 80 միլիարդ դրամ, պարտավորությունները` 67,4 միլիարդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը 12,6 միլիարդ դրամ է, վարկային ներդրումները` շուրջ 46 միլիարդ դրամ, հաճախորդների նկատմամբ պարտավորությունները` 57,3 միլիարդ դրամ, իսկ առաջին եռամսյակի մաքուր եկամուտը` 624,3 միլիոն դրամ:

Կոնվերս բանկը Հայաստանի 13 քաղաներում այժմ ունի 25 մասնաճյուղ և շուրջ 550 աշխատակից: (1 դոլարը 368,89 դրամ է):–0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img