Առէկսիմբանկը անցնում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի մեջ «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջինն է սկսել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու գործընթացը՝ էլեկտրոնային տեսքով ներկայացված փաստաթղթերի հետ աշխատելու միասնական մեխանիզմին՝ իրականացնելով «առանց թղթային գործառնության» հայեցակարգի իրականացումը։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ էլեկտրոնային ձևաչափը թույլ է տալիս զգալիորեն կրճատել փաստաթղթաշրջանառության ժամանակը, բարձրացնում է օպերատիվությունն ու արդյունավետությունը, և որպես հետևանք՝ բանկի կառավարման մակարդակը։

Ըստ արևմտան խորհրդատվական ընկերությունների գնահատականի՝ կազմակերպությունների աշխատակիցները թղթային գործարքների կատարման վրա ամբողջ աշխատանքի մինչև 20-30 տոկոս ժամանակն են ծախսում, և այդ պատճառով փաստաթղթաշրջանառության միջոցով կառավարման ավտոմատացման անհրաժեշտության մասին հարցը վաղուց գործնական հարթություն է անցել։

«Համակարգը կներդրվի օգոստոսի վերջին, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու գործընթացը՝ կադրերի պատրաստման հետ, կավարտվի 2010թ.-ի վերջին։ Ինչը հատկապես կարևոր է, բանկի հետ մեկտեղ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը պատրաստվում են անցնել նաև մեր խոշոր կորպորատիվ հաճախորդները»,- ասաց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Հասմիկ Ներսիսյանը։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: Բանկը VISA International-ի և MaserCard International-ի լիիրավ անդամ է: 2008թ.-ի սեմտեմբերից «Առէկսիմբանկ-Գազարտբանկի խումբ» ՓԲԸ 100 տոկոսանոց բանժնետերն է Գազպրոմբանկը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն, 2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի ակտիվները 45,6 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ 31,6 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 14,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 12,3 մլրդ դրամ,  վարկային ներդրումները՝ 25,1 մլրդ դրամ, բանկի հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 23,6 մլրդ դրամ։ 2010թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով մաքուր եկամուտը շուրջ 88 մլն դրամ է կազմել։

2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ՝ բանկի մասնաճյուղերի քանակը 15-ն է, որից 6-ը Երևանում և 9-ը մարզերում ($1 – 368,73 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img