Հայաստանում պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր է ընդունվել

09.07.2010 10:34
Հայաստանում պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի հաստատել է պետական պարտքի կառավարման 2011-2013 թթ. ռազմավարական ծրագիրը:

«Մենք առաջին անգամ ներկայացնում ենք պետական պարտքի կառավարման միջնաժամկետ ծրագիրը, և այս ռազմավարությունը պետք է որպես բաղկացուցիչ մաս ներառվի ծախսերի միջնաժամկետ ծրագրի մեջ», - հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Նա նաև նշեց, որ պետական պարտքը պետական ֆինանսների կառավարման համակարգի կարևորագույն տարրն է:

«Պետական պարտքի կառավարման խնդիրները Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են », - ավելացրեց նա:

Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն` Հայաստանի արտաքին պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմել է 2980,9 միլիոն դոլար (կամ 1193,86 միլիարդ դրամ): 2009 թ.-ի նույն ամսաթվի համեմատ` արտաքին պարտքն ավելացել է 66,6 տոկոսով կամ 1192,1 միլիոն դոլարով:

Պարտքի ընդհանուր գումարի 82,6 տոկոսը կամ 2461,1 միլիոն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, որը 2009 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 76,8 տոկոսով կամ 1069,3 միլիոն դոլարով: Պարտքի ընդհանուր գումարում ՀՀ ԿԲ-ի պարտքը 17,4 տոկոսն է կամ 519,9 միլիոն դոլարը, որը առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 3,8 տոկոսով կամ 19,1 միլիոն դոլարով:

Հայաստանի պետական արտաքին պարտքի ընդհանուր կառուցվածքում 67,6 տոկոսը (2015,1 միլիոն դոլար) միջազգային ֆինանսական կազմակերպությունների առաջ Հայաստանի պարտքն է, որը մեկ տարվա ընթացքում, 2009 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ, ավելացել է 38,5 տոկոսով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև