Հայաստանում տնտեսական աճը տարեվերջին կկազմի 4,8%. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Տարեվերջի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,8%, կանխատեսում է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

2010թ. հունվար-մայիսին Հայաստանում տնտեսական աճը կազմել է 8,8%:

«Մենք ակնկալում ենք, որ տարվա արդյունքում տնտեսական աճը 4,8% կկազմի: Բնականաբար, Հայաստանի պետական բյուջեում դրված է ընդամենը 1,2 տոկոս աճ, սակայն մենք  կարծում ենք, որ իրական կլինի 4,8 տոկոսը»,- երեքշաբթի հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովների առաջին նիստի ժամանակ ասաց փոխնախարարը:

Լեհական կողմին Հայաստանի տնտեսական դրությունը ներկայացնելով՝ Արամյանը նշեց, որ 2009թ.-ը հանրապետության, ինչպես նաև աշխարհի շատ երկրների համար բավական դժվար է եղել, իսկ գլոբալ ճգնաժամը հայկական տնտեսությանը  բավական լուրջ հարվածներ է հասցրել։ Ինչպես հիշեցրեց փոխնախարարը, արդյունքում 2009թ.-ի առաջին կիսամյակից հետո տնտեսական անկումը հասավ 18,5 տոկոսի։

Սակայն, ըստ Արամյանի, ՀՀ կառավարությունը իրավիճակը շտկելու և տնտեսությունը խթանելու բոլոր միջոցներն ընդունել է, ուսումնասիրվել է հարևան երկրների և աշխարհի շատ պետությունների հակաճգնաժամային փորձը, որի արդյունքում 2009թ.-ի տվյալների համաձայն, տնտեսական անկումը միայն մի փոքր գերազանցեց 14 տոկոսը։ Նախնական տվյալներով, տնտեսական անկման կառուցվածքում 11 տոկոսը բաժին ընկավ շինարարությանը։

Արամյանն ընդգծեց, որ կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները դրական արդյունքներ տվեցին, և ներկայում Հայաստանի տնտեսական աճն արդեն 8,8 տոկոսի է հասել։

Նա հիշեցրեց, որ երկրի կառավարությունն աջակցում է տնտեսության առավել կարևոր ոլորտներին, մասնավորապես՝ որպես բյուջետային օգնություն 44 մլն դոլար է հատկացվել լեռնամետաղագործության ոլորտին։

Արամյանը դրական առաջընթաց է անվանել շինարարական ոլորտի վերականգնումը՝ ձեռնարկությունների և ենթակառույցների շինարարության տեմպի ավելացման հաշվին։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img