Հայէկոնոմբանկը BLIZKO դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայտարարած մրցույթի հաղթողներից է

13.07.2010 18:34
Հայէկոնոմբանկը BLIZKO դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայտարարած մրցույթի հաղթողներից է

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայէկոնոմբանկը ներառվել է BLIZKO դրամական փոխանցումների միջազգային համակարգի կողմից հայտարարված «Вместе с BLIZKO» գարնանային մրցույթի հաղթողների շարքում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, բանկը հայտնվել է 174 հաղթողների մեջ, որոնք ստացել են հատուկ նվերներ այդ փոխանցման համակարգի միջոցով ամենաշատ թվով գործարքներ կատարելու համար:

Միաժամանակ, մրցույթին մասնակցել են BLIZKO դրամական փոխանցումների միջազգային համակարգը սպասարկող ԱՊՀ երկրների 7000 աշխատակիցներ` 169 բանկերից և փոստային ծառայություններից: Այս մրցույթն անցկացվում է ամեն տարի:

BLIZKO-ն ֆիզիկական անձանց միջև իրականացվող դրամական միջոցների փոխանցման համակարգ է, որի միջոցով փոխանցումներն իրականացվում են շատ արագ, հարմարավետ, ցածր սակագներով և առանց ֆիզիկական անձանց բանկային հաշվի բացման: BLIZKO համակարգը հնարավորություն է տալիս on-line ռեժիմով դրամական փոխանցումներ իրականացնել ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրո-ով` դեպի Ռուսաստան և ԱՊՀ երկրներ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, այդ համակարգի միջոցով փոխնացումներ կատարելիս առաջարկվում են նաև լրացուցիչ ծառայություններ, որոնց թվում են 50 սիմվոլների շրջանակներում հասցեատիրոջը հաղորդագրություն ուղարկելը, ինչպես նաև փոխանցված գումարի չափի մասին ծանուցումը:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թ.-ի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետոմսերի 75 տոկոսից ավելին պատկանում են հիմնական բաժնետերերին՝ ՎԶԵԲ-ին (25 տոկոս + 1 բաժնետոմս) և հիմնադիր «ՍԻԼ Կոնցեռն»-ին՝ ձեռներեցներ Սուքիասյանների ընտանիքին (534, տոկոս): Բաժնետոմսերի փաթեթի մնացած մասը պատկանում է բանկի մանր բաժնետերերին:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2010 թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 46,7 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 38,5 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 8,2 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 2,3 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 26,9 միլիարդ դրամ, բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 22,8 միլիարդ դրամ, առաջին կիսամյակի ընթացքում մաքուր վնասները՝ 436,9 միլիոն դրամ:

Բանկը Հայաստանի տարածքում ունի 34 մասնաճյուղ և 1 մասնաճյուղ Լեռնային Ղարաբաղում: (1 դոլարը 365,94 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև