ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել արծաթե հուշադրամ՝ նվիրված ջազին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել արծաթե հուշադրամ` նվիրված ջազին, «Առկա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից։

Մամուլի հաղորդագրության համաձայն, 1000 դրամ անվանական արժեքով մինչև 10000 արծաթե հուշադրամ է թողարկվել։ Հուշադրամը պատրաստված է 925-անոց արծաթե հարգից՝ 38,61 մմ տրամագծով և 28,28 գրամ քաշով։

Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով վերևում հայերեն, իսկ ներքևում անգլերեն ներկայացված են համապատասխանաբար հետևյալ մակագրությունները` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:

Դաշտի ներքևի աջում երկու տողով հորիզոնական նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «1000» և «ԴՐԱՄ»: Դաշտի կենտրոնի ձախում շրջանագծի մոտ հորիզոնական նշված է թողարկման տարեթիվը` «2010»:

Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված են ջազային նվագախումբ և ոճավորված երաժշտական գործիքներ, որոնք եզերված են գծավոր շրջանագծով:

Վերևում եզրաշուրթի մոտ շրջագծով լատինատառ մակագրություն է՝ «Maestoso»: Դաշտի ներքևում երկու տողով հորիզոնական անգլերեն և հայերեն մակագրված են համապատասխանաբար` «JAZZ» և «ՋԱԶ»:

Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ:

Հուշադրամի պատրաստման ժամանակ օգտագործվել են գունավոր ներկեր:

Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում (Գերմանիա):  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img