Արարատբանկի բոնուսային քարտերի տասը քարտատերեր դրամական մրցանակներ կստանան

19.07.2010 16:51
Արարատբանկի բոնուսային քարտերի տասը քարտատերեր դրամական մրցանակներ կստանան

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./ԱՌԿԱ/. Արարատբանկի բոնուսային Արարատ-տրանսֆեր քարտերի տասը քարտատերեր դրամական մրցանակներ են շահել, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկից։

Հաղորդագրության համաձայն՝ Արարատբանկի գլխավոր գրասենյակում կայացավ Արարատ-Տրանսֆեր բոնուսային քարտի քարտապանների միջև անցկացվող 3-րդ խաղարկությունը:

Խաղարկության ընդհանուր մրցանակային ֆոնդն այս անգամ սահմանված էր 200 հազ. դրամ: Միաժամանակ վիճակահանության հաղթողը կստանա առավելագույն պարգևատրական գումարը՝ 40 հազ. դրամ, երկրորդ և երրորդ մրցանակակիրները՝ 30 և 20 հազ. դրամ , իսկ մնացած յոթ մրցանակակիրները՝  15 հազարական դրամ։

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, բոլոր նրանք, ովքեր մեկ ամսվա ընթացքում Արարատբանկի կենտրոնական գրասենյակից կամ ցանկացած մասնաճյուղից ուղարկել կամ ստացել էին 10 հազ. ԱՄՆ դոլարին համարժեք գումար Արարատբանկում գործող միջազգային արագ դրամական փոխանցումների ամենատարբեր համակարգերով, ստացան Արարատբանկի Արարատ-Տրանսֆեր բոնուսային քարտեր: Կուտակային միավորները հաշվարկվում են 1 ԱՄՆ դոլարը 1 միավոր սկզբունքով:

Արարատ-Տրանսֆեր ծրագիրը բանկում սկսել է գործել 2009թ.-ի սեպտեմբերից։

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկի» վերակազմավորման արդյունքում: Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները 42,7 մլրդ դրամ են կազմել, պարտավորությունները՝ շուրջ 33,2 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 9,5 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 7,1 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ 20,9 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ 22,1 մլրդ դրամ, իսկ ապրիլ-հունիս ամսիների ընթացքում մաքուր եկամուտը՝ 621,5 մլն դրամ։

Արարատբանկը 2009թ.-ի հունվարի 30-ին մտել է ՀՀ NASDAQ OMX ֆոնդային  բորսայի կազմ։

Հունիսի 30-ի դրությամբ՝ Հայաստանի տարածքում բանկի 30 մասնաճյուղ է գործում ($1-363,35 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև