ՊրոԿրեդիտ Բանկը նոր «Շրջանառություն» վարկատեսակ է մտցրել

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայկական ՊրոԿրեդիտ Բանկը նոր «Շրջանառություն» վարկատեսակ է մտցրել, որը տրամադրվում է Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման համար։

Ինչպես երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, վարկերը տրամադրվում են հայկական դրամով՝ 3 – 50 մլն դրամ գումարի չափով,  մինչև 18 ամիս ժամկետով՝ սկսած 15% տարեկան տոկոսադրույքից՝ նպատակ ունենալով համալրել շրջանառության մեջ գտնվող շրջանառու միջոցները։Միաժամանակ վարկատեսակը տրամադրվում է մարման ազատ գրաֆիկով։

Վարկի նոր տեսակը գործում է մինչև 2010թ.-ի օգոստոսի 31-ը։

ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2008թ. փետրվարի 5–ին: Այն Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունը ուղղված է փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը: ՊրոԿրեդիտ Բանկի բաժնետեր են «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ-ն (ProCredit Holding AG) – 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը» (EBRD) – 16.67% բաժնեմասով , «Զարգացման Բանկը» (KfW) – 14.87% բաժնեմասով։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն` 2010թ.-ի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները 19,4 մլրդ դրամ են կազմել, պարտացորությունները՝ 13,7 մլրդ դրամ, բանկի ընդհանուր կապիտալը՝ 5,7 մլրդ դրամ, վարկային ներդրումները՝ շուրջ 14,4 մլրդ դրամ, հաճախորդների հանդեպ պարտավորությունները՝ շուրջ 8 մլրդ դրամ, իսկ 2010թ.-ի առաջին կիսամյակի զուտ վնասը՝ 85 մլն դրամ։

«ՊրոԿրեդիտ Բանկի» գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։ Հունիսի 30-ի դրությամբ բանկը 9 մասնաճյուղ ունի ($1 – 363,44)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img