Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթն աճել է 3,4 անգամ

21.07.2010 17:56
Հայաստանի բանկերի չտեղաբաշխված շահույթն աճել է 3,4 անգամ

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի չտեղաբաշխված շահույթն առաջին կիսամյակում կազմել է 14,8 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի շուրջ 4,3 միլիարդ դրամի համեմատ ավելանալով 3,4 անգամ: Նման տվյալներ են ներկայացված 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի «Հայաստանի բանկերի գործունեության ցուցանիշները» «ԱՌԿԱ» գործակալության ֆինանսատնտեսական տեղեկագրում:

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող 21 բանկերից 18-ի համախառն շահույթն առաջին կիսամյակում կազմել է 15,1 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 6,3 միլիարդ դրամի համեմատ, որն արձանագրվել էր 15 բանկերի մոտ: Հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով՝ երեք բանկ վնաս է կրել: Երեք բանկերի վնասների համախառն մեծությունն առաջին կիսամյակում կազմում է 277,9 միլիոն դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ շահույթի առումով ՀՀ բանկային համակարգի առաջնորդների եռյակն ունի հետևյալ տեսքը՝

Տեղ

Բանկ

06/30/2010

արտահայտված տոկոսներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

1

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ

1 912 776

22.37

2

HSBC-Հայաստան բանկ

1 851 613

1321,79

3

ՎՏԲ- Հայաստան բանկ

1 712 370

313.33

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ: (1 դոլարը 363,56 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև