ԱՄՀ-ն Հայաստանի համար մեղմացրել է վարկավորման պայմանները. Դավթյան

23.07.2010 15:40
ԱՄՀ-ն Հայաստանի համար մեղմացրել է վարկավորման պայմանները. Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար մեղմացրել է վարկավորման պայմանները՝ կրկնակի ավելացնելով հակաճգնաժամային վարկերի մարման ժամկետը, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Stand-by Arrangement ծրագրի վարկերը տրամադրվում են 5 տարի ժամկետով՝ երեք տարի արտոնյալ ժամանակահատվածով, ԱՄՀ-ի նոր ծրագրի շրջանակներում մարման ժամկետը կկազմի 10 տարի: Արժույթի միջազգային հիմնադրամի Գործադիր խորհուրդը հունիսի վերջին հաստատել է 395 միլիոն դոլար արժողությամբ Հայաստանի հակաճգնաժամային վարկային աջակցության երկու ծրագիր:

«Նոր պայմաներն ավել մեղմ և արտոնյալ են և նշանակում են, որ մենք ԱՄՀ-ի հետ եկել ենք համաձայնության, որ այն ճգնաժամային իրավիճակը, որի պատճառով տրամադրվել են Stand-By Arrangement ծրագրի վարկերը, դեպի լավն է փոխվել: Արդյունքում՝ մենք կարողացանք այլ ծրագիր ստանալ և թեթևացրինք վարկային բեռը,  ու պարտքի սպասարկումը կընթանա ավելի արտոնյալ և մեղմ պայմաններով», - ուրբաթ լրագրողներին ասաց նախարարը:

Դավթյանը նշեց, որ Stand-By Arrangement-ի պայմանները բավականին կոշտ են և ծանր էին երկրի համար:

«Սա զգալի թեթևացում է, եթե հաշվի առնենք, որ առաջիկա տարիները բավականին լարված են լինելու պարտքի սպասարկման տեսակետից, սակայն անհանգստության առիթ չկա: Մենք հաստատել ենք ծախսերի միջին ժամկետային ծրագիրը, որում նախատեսված են պարտքի սպասարկման մասին հոդվածները, այսինքն՝ հստակ նախատեսված է պարտքի սպասարկումը, որը ճգնաժամի պայմաններում կառավարությունն իր վրա է վերցրել», - ասաց նախարարը:

ԱՄՀ-ի կողմից Հայաստանի տրամադրված միջոցների ընդհանուր ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 350,4 միլիոն SDR (շուրջ 532,2 միլիոն դոլար):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև