Հայկական բանկերը 2010 թ. սեպտեմբերին դրամի արժեզրկում են կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերը 2010 թ.-ի սեպտեմբերին դրամի արժեզրկում են կանխատեսում: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում տեղադրված «2010 թ.-ի երկրորդ եռամսյակում ֆինանսական հատվածի ցուցանիշների վերաբերյալ բանկերի հարցման ամփոփում» զեկույցում:

Տեղեկատվության համաձայն՝ 2010 թ.-ի սեպտեմբերին դոլար/դրամ հարաբերակցությունը կկազմի 1 դոլարի դիմաց 372,95 դրամ, իսկ տարեվերջին 1 դոլարը կարժենա 376,76 դրամ: Միաժամանակ Հայաստանի հինգ խոշորագույն բանկերի կանխատեսման համաձայն՝ սեպտեմբերին 1 դոլարը կարժենա 373,01 դրամ, դեկտեմբերի վերջին 1 դոլարը կարժենա 369,97 դրամ:

Այժմ դրամի փոխարժեքը $1 – 366,33 դրամ է:

Միաժամանակ բանկերի մեծամասնությունը դեպոզիտների տոկոսադրույքների փոփոխություն չի կանխատեսում (15 բանկ դրամական դեպոզիտների վերաբերյալ և 13 բանկ արտարժույթով դեպոզիտների վերաբերյալ), սակայն արտարժույթով դեպոզիտների տոկոսադրույքների նվազումը կանխատեսող բանկերի քանակը յոթ անգամ ավելի է (7 բանկ), քան դրամական դեպոզիտների տոկոսադրույքների նվազումը կանխատեսող բանկերի քանակը (3 բանկ):

Բանկերի մեծամասնության կանխատեսման համաձայն՝ վարկերի տոկոսադրույքները չեն փոխվի (11 բանկ դրամական վարկերի գծով կանխատեսել է նախկին մակարդակը, 1 բանկ՝ արտարժույթով վարկերի գծով):
Միաժամանակ դրամական վարկերի գծով տոկոսադրույքների նվազում է կանխատեսել 5 բանկ, արտարժույթով վարկերի գծով՝ 13 բանկ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը բարձրացել է հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ դոլարն ու ռուբլին նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի հունիսի 12-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 11-ի համեմատ նվազել է 0.24 կետով՝ կազմելով 368.18 դրամ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

ՀՀ ԿԲ–ն պետք է անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի շտկել տոկոսադրույքները․ ԱՄՀ

Հայաստանի կենտրոնական բանկը պետք է շարունակի ուշադիր հետևել տնտեսական գործընթացներին, գնաճի դինամիկային և գնաճային սպասումներին, հայտարարել են Արժույթի միջազգային հիմնադրամում

2027թ․–ի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կդադարի գործել Երևանին հարակից մարզերում․ Փաշինյան

Կառավարությունը մտադիր չէ երկարաձգել Երևանին հարակից մարզերում հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի գործողությունը

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img