ԱՄՀ-ն Հայաստանում ազգային արժույթի կտրուկ տատանումներ չի ակնկալում

26.07.2010 15:58
ԱՄՀ-ն Հայաստանում ազգային արժույթի կտրուկ տատանումներ չի ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./ԱՌԿԱ/. ԱՄՀ--ն Հայաստանում ազգային արժույթի կտրուկ տատանումներ չի ակնկալում, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան (Guillermo Tolosa)։

«Կտրուկ տատանումներ մենք չենք ակնկալում։ Կարծում եմ, որ փոփոխությունները սովորական կլինեն, որոնք պայմանավորված կլինեն շուկայում պայմանների և հանգամանքների փոփոխություններով»,- ասաց Տոլոսան։

Ըստ նրա՝ ազգային արժույթը ճկունություն կցուցաբերի, իսկ դա նշանակում է, որ «տատանումներ կլինեն ինչպես բարձրացման ուղղությամբ, այնպես էլ՝ նվազման»։

Նա նշեց, որ ԱՄՀ-ն որևէ կանխատեսում կամ նպատակային ցուցանիշ չի դնում ազգային արժույթի փոխարժեքի համար, որը լիովին ձևավորվել է «շուկայական պայմանների փոխազդեցության և ներգործության արդյունքում»։

Հունիսի 26-ից մինչև հուլիսի 23-ը հայկական արժույթը ԱՄՆ դոլարի հանդեպ, 2,84 կետով կամ 0,8 տոկոսով արժևորվել է (369,17-ից մինչև 366,33 դրամ)։ Ամռան սկզբից ԱՄՆ դոլարի փոխարժեքի առավելագույն ցածր նիշը հայկական դրամի հանդեպ գրանցվել էր հունիսի 17-ին, երբ փոխարժեքը հաստատվել էր 1 ԱՄՆ դոլարի դիմաց  363,35 դրամ կետում։ Այսօր փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի դիմաց 366,33 դրամ է։

ՀՀ ԿԲ «2010 թ.-ի երկրորդ եռամսյակում ֆինանսական հատվածի ցուցանիշների վերաբերյալ բանկերի հարցման ամփոփում» զեկույցի տվյալների համաձայն՝ հայկական բանկերը 2010 թ.-ի սեպտեմբերին դրամի արժեզրկում են կանխատեսում: Ըստ զեկույցի՝ 2010 թ.-ի սեպտեմբերին դոլար/դրամ հարաբերակցությունը կկազմի 1 դոլարի դիմաց 372,95 դրամ, իսկ տարեվերջին 1 դոլարը կարժենա 376,76 դրամ: Միաժամանակ Հայաստանի հինգ խոշորագույն բանկերի կանխատեսման համաձայն՝ սեպտեմբերին 1 դոլարը կարժենա 373,01 դրամ, դեկտեմբերի վերջին 1 դոլարը կարժենա 369,97 դրամ:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև