ՀՀ ԿԲ-ն գրանցել է Հայէկոնոմբանկի նոր` «Եղեգնաձոր» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն գրանցել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի «Եղեգնաձոր» նոր մասնաճյուղը, որը գտնվում է Եղեգնաձոր քաղաքում: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նման որոշում է ընդունել ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը 2010 թ.-ի հուլիսի 26-ին:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թ.-ի օգոստոսի 26-ին: Բանկի բաժնետոմսերի 75 տոկոսից ավելին պատկանում են հիմնական բաժնետերերին՝ ՎԶԵԲ-ին (25 տոկոս + 1 բաժնետոմս) և հիմնադիր «ՍԻԼ Կոնցեռն»-ին՝ ձեռներեցներ Սուքիասյանների ընտանիքին (534, տոկոս):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 45,1 միլիարդ դրամ, պարտավորությունները՝ 36,7 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 8,4 միլիարդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 2,3 միլիարդ դրամ, վարկային ներդրումները՝ 24 միլիարդ դրամ, բանկի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ 23,2 միլիարդ դրամ, առաջին կիսամյակի ընթացքում զուտ վնասը՝ 162,9 միլիոն դրամ:

Հունիսի 30-ի դրությամբ բանկը Հայաստանի տարածքում ունի 34 մասնաճյուղ և 1 մասնաճյուղ Լեռնային Ղարաբաղում: (1 դոլարը 369,41 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img