Առաջին կիսամյակում հայկական 17 բանկերը ներառվել են 300 խոշորագույն հարկատուների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Առաջին կիսամյակում Հայաստանում գործող 21 առևտրային բանկերից 17-ը ներառվել են 300 խոշորագույն հարկատուների ցանկում՝ պետբյուջե վճարելով 7,5 միլիարդ դրամ: Այս մասին վկայում են ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի կողմից հրապարակված ընթացիկ տարվա հունվար-հունիս ամսվա տվյալները:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի բանկային հատվածից խոշորագույն հարկատու է դարձել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (18-րդ տեղը ընդհանուր ցանկում)՝ բյուջե վճարելով 1,7 միլիարդ դրամ:

Երեք հարյուր հարկատուների ցանկի 38-րդ տեղում է Հայբիզնեսբանկը՝ պետբյուջեի վճարելով 837 միլիոն դրամ, 48-րդ տեղում է Ամերիաբանկը՝ 730 միլիոն դրամ վճարով:

Հայաստանի երեք հարյուր խոշորագույն հարկատուների ցանկի առաջին հարյուրյակում են հայտնվել նաև HSBC-Հայաստան բանկը, որը բյուջե է փոխանցել 664,6 միլիոն դրամ (50-րդ տեղը), ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 547,4 միլիոն դրամ (64-րդ տեղ), Արդշինինվեստբանկը՝ 543,2 միլիոն դրամ (65-րդ տեղ), Յունիբանկը՝ 518,3 միլիոն դրամ (70-րդ տեղ):

Միաժամանակ Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցանկում են ներառվել երեք վարկային կազմակերպություններ, որոնք ընդհանուր առմամբ պետբյուջե են փոխանցել 869 միլիոն դրամ: Նրանց թվում են «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որը 2010 թ.-ի առաջին կիսամյակում վճարել է 395 միլիոն դրամ և զբաղեցրել է 88-րդ տեղը: 110-րդ տեղում է «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը՝ 318,9 միլիոն դրամ, 224-րդ տեղում է «ԱԿԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը՝ 155,8 միլիոն դրամով:

Այժմ Հայաստանի բանկային համակարգում գործում է 21 առևտրային բանկ և 30 վարկային կազմակերպություն: (1 դոլարը 369,41դրամ է)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img