ՀՀ պետբյուջեի պակասորդն առաջին կիսամյակում կազմել է 16,9 մլրդ դրամ

30.07.2010 17:04
ՀՀ պետբյուջեի պակասորդն առաջին կիսամյակում կազմել է 16,9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 16.9 մլրդ դրամ պակասորդով` նախատեսված 81.9 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 47 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց (առանց հաշվի առնելու միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցները):

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, պակասորդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 26 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրները կազմել են -9.1 մլրդ դրամ:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ ֆինանսավորման ներքին աղբյուրներից 2,4 միլիարդ դրամը կազմել են  գանձապետական պարտատոմսերից ստացված զուտ մուտքերը: Մուրհակների մարման նպատակով առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 100%-ով` կազմելով 21.7 մլն դրամ

Հունվար-հունիսին պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են 29.1 մլրդ դրամ կամ ծրագրվածի 37.2%-ը:

Ըստ տեղեկատվության՝ արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է 4.6 մլրդ դրամ, որից 3.1 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը:

Բացի այդ, հունվար-մայիսին 17.7 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին:

«Հայաստանի 2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թ.-ի դեկտեմբերի 10-ին: Նրա եկամտային մասը ծրագրվում է 742 միլիարդ դրամի, ծախսային մասը՝ 935,5 միլիարդ դրամ չափով, պակասուրդը՝ 193,4 միլիարդ դրամ: (1 դոլարը 370, 41 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև