ՀՀ վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը II եռամսյակում աճել է 3,8%

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը երկրորդ եռամսյակում ավելացել է 3,8 տոկոսով՝ կազմելով 30,4 միլիարդ դրամ: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ամփոփ նկարագրում:

ՀՀ ԿԲ-ի ամփոփ նկարագրի համաձայն՝ վարկային կազմակերպությունների փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամը կազմել է շուրջ 23 միլիարդ դրամ՝ 2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ընթացքում ավելանալով 0,8 տոկոսով: Հայկական վարկային կազմակերպությունների կապիտալում ոչ ռեզիդենտների փայամասնակցությունը կազմում է շուրջ 9,2 միլիարդ դրամ, ինչը հավասար է նախորդ եռամսյակի ցուցանիշին:

Վարկային կազմակերպությունների կապիտալում գլխավոր պահուստը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 498 միլիոն դրամ: Վարկային կազմակերպությունների կողմից հետ գնված կապիտալի չբաշխված շահույթը երկրորդ եռամսյակի վերջում կազմել է 6,82 միլիարդ դրամ՝ 2010 թ.-ի առաջին եռամսյակի վերջի 5,92 միլիարդ դրամի համեմատ:

2010 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 29 վարկային կազմակերպություն և 60 մասնաճյուղ: (1 դոլարը 370,16 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img