ՀՀ բանկերի շահույթը երկրորդ եռամսյակի վերջին կազմել է 12 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը երկրորդ եռամսյակի վերջին կազմել է շուրջ 12 մլրդ դրամ՝ 2009 թվականի նույն ժամանակահատվածում 407,7 մլն դրամի չափով կրած վնասի դիմաց (աճը՝ 34,1 անգամ)։ Այս մասին ասվում է ՀՀ ԿԲ-ի՝ ՀՀ տարածքում գործող բանկերի  2010 թ.-ի երկրորդ եռամսյակի ամփոփ նկարագրում:

Միաժամանակ, ԿԲ տվյալների համաձայն, բանկերի ստացած շահույթի ծավալը մինչև հարկերի վճարումը կազմել է 15,1 մլրդ դրամ (1,1 մլրդ դրամ 2009 թվականի երկրորդ կիսամյակի վերջին)։

Հայկական բանկերի տոկոսային եկամուտների ծավալը հաշվետու ժամանակահատվածի արդյունքներով կազմել է 64,4 մլրդ դրամ՝ 28,4 մլրդ դրամ տոկոսային ծախսերի դեպքում։ Միաժամանակ բանկերի ոչ տոկոսային եկամուտները կազմել են 17,2 մլրդ՝ 32,3 մլրդ դրամ ոչ տոկոսային ծախսերի դեպքում։

Արդյունքում բանկերի տոկոսային մաքուր եկամուտներն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել են շուրջ 36 մլրդ դրամ (2009 թվականի երկրորդ եռամսյակում՝ 28,8 մլրդ դրամ), իսկ ոչ տոկոսային եկամուտները՝ մինուս 15,1 մլրդ դրամ (2009 թվականի երկրորդ եռամսյակի մինուս 17,6 մլրդ դրամի դիմաց)։

Միաժամանակ բանկերի հնարավոր կորուստների պահուստին շուրջ 36 մլրդ դրամի կատարած հատկացումների, ինչպես նաև պահուստից 30,2 մլրդ դրամի վերադարձի արդյունքում զուտ մասհանումները կազմել են 5,7 մլրդ դրամ (2009 թվականի երկրորդ եռամսյակում 10,2 մլրդ դրամի զուտ մասհանումների դիմաց)։

Բանկերի ոչ բաշխված կուտակած բալանսային շահույթի ծավալը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 68,5 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ երկրորդ եռամսյակի վերջին բանկերի 2010 թ.-ի երկրորդ կիսամյակի հրապարակած ֆինանսական միջանկյալ հաշվետվությունների հիման վրա, նշված ժամանակահատվածում առավել մեծ շահույթ է ապահովել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը (1,91 մլրդ դրամ), HSBC Հայաստան Բանկը (1,85 մլրդ դրամ) և ՎՏԲ Հայաստան Բանկը (1,71 մլրդ դրամ)։

Հայաստանի երեք բանկեր առաջին կիսամյակը վնասներով են ավարտել։

Հունիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործել է 21 բանկ և 393 մասնաճյուղ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1,46 կետով և կազմել 426,15 դրամ, ռուբլին աճել է 0,0966 կետով և կազմել է 5,1181 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img