Հունիսի վերջին փողի զանգվածը Հայաստանում 763,1 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 3 օոգոստոսի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում հունիսի վերջին, մայիսի համեմատ, աճել է շուրջ 6,5 մլրդ դրամով կամ 0,8 տոկոսով և հունիսի վերջին կազմել 786,6 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս հունիսի վերջին 265,1 մլրդ դրամ է կազմել մայիսի վերջի 255 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 101,4 մլրդ դրամ են կազմել մայիսի վերջի 99,7 մլրդ դրամի համեմատ։

Ժամկետային ավանդների ծավալը (դրամով) հաշվետու ժամանակահատվածում 63,5 մլրդ դրամ է կազմել` մայիսի վերջի 61,5 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում արտարժույթով ավանդների ծավալը 356,5 մլրդ դրամ է կազմել` մայիսի վերջի 363,9 մլրդ դրամի համեմատ։

Արտարժույթով ավանդների բաժինը փողի զանգվածի կազմում հունիսի վերջին, մայիսի համեմատ, կրճատվել է 1,35 տոկոսային կետով մինչև 45,3%։

Միևնույն ժամանակ փողի բազմարկիչը հունիսի վերջին 1,81 մլն դրամ է կազմել՝ 2009 մայիսի համեմատ ավելանալով 0,05 կետով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img