Փողի բազան հունիսի վերջին կրճատվել է 2,2 տոկոսով և կազմել 434,5 մլրդ դրամ

03.08.2010 16:00
Փողի բազան հունիսի վերջին կրճատվել է 2,2 տոկոսով և կազմել  434,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հունիսի վերջին փողի բազան կրճատվել է 9,7 մլրդ դրամով կամ 2,2 տոկոսով՝ կազմելով 434,5 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից ՀՀ ԿԲ նախնական տվյալների հիման վրա, ԿԲ-ից դուրս կանխիկ դրամը հունիսի վերջին կազմել է 295,5 մլրդ դրամ ՝մայիսի վերջի 284,7 միլիարդի փոխարեն:

Պարտադիր պահուստները դրամով կազմել են շուրջ 39,3 մլրդ դրամ՝ մայիսի վերջի 34,5 միլիարդի փոխարեն, պարտադիր պահուստներն արտարժույթով՝ 97,1 մլրդ դրամ՝ մայիսի վերջի 121,3 միլիարդի փոխարեն:

Զուտ միջազգային պահուստները (փոխարկելի արտարժույթով, առանց սեփականաշնորհման միջոցների) հունիսի  վերջին կազմել են 450,9 մլրդ դրամ՝ մայիսի համեմատ նվազելով մոտ 13,3 մլրդ դրամով կամ 2,9 տոկոսով:

Զուտ ներքին ակտիվների ծավալը հաշվետու ժամանակամիջոցում կազմել է մինուս 16,3 մլրդ դրամ՝ մայիսի վերջի մինուս 19,9 միլիարդի փոխարեն: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև