ՀՀ ԿԲ-ն մի շարք նորմատիվային փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ է մտցրել

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը մի շարք նորմատիվային փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ է մտցրել։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումներն ընդունվել են երեքշաբթի ԿԲ Խորհրդի նիստի ժամանակ, որը վարել է ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը։

Փոփոխություններ են կատարվել «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման և տվյալների պահպանման կարգում», ինչպես նաև «ՙԱվանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին ծանուցման օրինակելի ձևում»:

Ինչպես նաև նիստի ժամանակ Խորհուրդը հաստատեց «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգը և «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ծախսերի սահմանաչափը 2010 թ. համար սահմանեց 100 մլն դրամ:

Խորհուրդը «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության անդամություն շնորհեց «ՌԱՍԿՈ» ապահովագրական ՍՊԸ-ին:

Խորհուրդը որոշեց գրանցել և լիցենզավորել «Ջի Ընդ Էյ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ն: «Գարանտ-Լիմենս» ապահովագրական ՓԲԸ-ին ոչ կյանքի ապահովագրության իրականացման նոր դասով լիցենզիա տրամադրվեց՝ «Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն»:

Գրավատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրվեցին Ա/Ձ Արթուր Հովսեփյանին, «ՈՍԿԵ ՎՏԱԿ» ՍՊԸ-ին և «Գոլդ Այդիը» ՍՊԸ-ին:

Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրվեց «ԼԻԱ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին:

Վերաձևակերպվեց Ա/Ձ Հովհաննես Հակոբյան փոխանակման կետի թիվ 563 արտարժույթի առուվաճառքի լիցենզիան, ուժը կորցրած ճանաչվեց »Նախշքարյանների ընտանիք» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 750 լիցենզիան:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img