ՀՀ-ում I կիսամյակում 1294 կոմերցիոն կազմակերպություն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2010թ.-ի առաջին կիսամյակում 1294 կոմերցիոն կազմակերպություն և 5554 անհատ ձեռներեց է գրանցվել, հահղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գրանցված կազմակերպությունների ընդհանուր թվից 1248-ը սահմանափակ պատասխանատվությամբ և 39-ը՝ փակ բաժնետերական ընկերություններ են:

Այսպիսով՝ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում ընդհանուր առմամբ 61782 կոմերցիոն կազմակերպություն և 79806 անհատ ձեռներեց է գրանցվել (2009թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ 60032 և 70856, համապատասխանաբար)։

Միաժամանակ, ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, հունվար-հունիս ամիսներին չեղյալ է համարվել 323 իրավաբանական անձ և դադարեցվել է 981 անհատ ձեռներեցի գործունեությունը։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img