ՀՀ սպառողական շուկայում բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալն I կիսամյակում կազմել է 361,1 մլրդ դրամ

04.08.2010 16:59
ՀՀ սպառողական շուկայում բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալն I կիսամյակում կազմել է 361,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./ԱՌԿԱ/. Հայաստանի սպառողական շուկայում բնակչությանը տրամադրված ծառայությունների ծավալն առաջին կիսամյակում կազմել է 361,1 միլիարդ դրամ: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշն ավելացել է 6,1 տոկոսով:

Բնակչությանը տրամադրվող ծառայությունների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը տեղեկատվության և կապի ոլորտի ծառայություններինն է՝ 92,3 միլիարդ դրամ (2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 4,8 տոկոսի աճ): Ֆինանսական և ապահովագրական գործունեությանը բաժին է հասել 21,9 տոկոս կամ 79,1 միլիարդ դրամ (14,4 տոկոսի աճ), տրանսպորտի ոլորտին՝ 71,3 միլիարդ դրամ՝ 19,7 տոկոս մասնաբաժնով, որի ծավալը 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2,4 տոկոսով:

Բացի այդ, հանրապետության բնակչությանը տրամադրվող ծառայությունների կառուցվածքում կրթությանը բաժին է հասել 5,5 տոկոս կամ 19,8 միլիարդ դրամ, իսկ վարչական և օժանդակ գործունեությանը՝ 4,6 տոկոս կամ շուրջ 16,5 միլիարդ դրամ, բնակությանը և հասարակական սննդի կազմակերպմանը՝ 4,5 տոկոս կամ շուրջ 16,1 միլիարդ դրամ, պրոֆեսիոնալ, գիտական և տեխնիկական գործունեությանը՝ 5,85 տոկոս կամ 13,5 միլիարդ դրամ: (1 դոլարը 368,58 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև