Հայէկոնոմբանկը նոր մասնաճյուղ է բացում Եղեգնաձորում

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայէկոնոմբանկն իր հերթական մասնաճյուղն է բացում  Հայաստանի Վայոց Ձորի մարզի վարչական կենտրոնում՝ Եղեգնաձոր քաղաքում, մասնաճյուղային ցանցի ընդլայնման ծրագրի շրջանակներում։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի կենտրոնից, նոր՝ 36-րդ մասնաճյուղը թվով 18-ն է մայրաքաղաքից դուրս, որն ապահովում է Հայէկոնոմբանկի ներկայացվածությունը Հայաստանի բոլոր մարզերում։

«Մասնաճյուղի բացումը նպատակաուղղված է տվյալ տարածաշրջանի բնակչության և տնտեսվարող սուբյեկտների բանկային բարձրորակ ծառայությունների նկատմամբ պահանջարկի բավարարմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայէկոնոմբանկի մասնաճյուղը իրականացնելու է բանկային բոլոր գործառնությունները (ցպահանջ և ժամկետային ավանդների ընդունում, առևտրային և սպառողական վարկերի տրամադրում, բանկային հաշիվների բացում և սպասարկում, վճարահաշվարկային ծառայությունների մատուցում, բազմաթիվ վճարային համակարգերով փոխանցումների կատարում, ֆինանսական խորհրդատվություն և այլն): Մասնաճյուղը զինված է անհրաժեշտ սարքավորումներով և որակյալ կադրային բազայով՝ հաճախորդների արդյունավետ սպասարկման համար։

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26-ին։ Բանկի բաժնետոմսերի ավելի քան 75 տոկոսը պատկանում է ՎԶԵԲ-ի հիմնական բաժնետերերին (25+1 բաժնետոմս) և «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր Սուքիասյան ձեռնարկատերերի ընտանիքին (53,4 տոկոս)։

2010թ.-ի հուլիսի 31-ի դրությամբ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ -ի ընդհանուր կապիտալը կազմում է 8.5 մլրդ ՀՀ դրամը, ընդհանուր ակտիվները կազմում են  մոտ 48.0 մլրդ դրամ, վարկային ներդրումները` մոտ 25.0 մլրդ դրամ, ֆիզիկական անձանց ավանդները` մոտ 6.3 մլրդ դրամ, իսկ 2010թ. երկրոդ եռամսակի արդյունքներով բանկը ձևավորել է մոտ 300.0 մլն դրամի զուտ շահույթ: Բանկն ունի 36 մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img