Հայաստանում գրանցվել է ԱՊՀ-ում ամենաբարձր միջին տարեկան գնաճերից մեկը՝ 7.3%

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010 թ.-ի առաջին կիսամյակում գրանցվել է ԱՊՀ-ում ամենաբարձր միջին տարեկան գնաճերից մեկը՝ 7.3 տոկոսի չափով (2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ): Այս մասին վկայում են ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները: Միաժամանակ ԱՊՀ երկրներում սպառողական գները նշված ժամանակահատվածում ավելացել են միջինը 7 տոկոսով:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, հունիսին, մայիսի համեամտ, Հայաստանում գրանցվել է սպառողական գների 0,8 տոկոս անկում:

Ներկայացված վիճակագրական տեղեկատվության համաձայն՝ հունվար-հունիսին գնաճ է գրանցվել ԱՊՀ բոլոր երկրներում: Հաշվետու ժամանակահատվածում սպառողական գների առավելագույն աճ է գրանցվել Ուկրաինայում՝ 9,8 տոկոս, Ղազախստանում՝ 7,1 տոկոս, նրանց հետևում են Մոլդովան՝ 6,9 տոկոս, Ռուսաստանն ու Բելառուսը՝ 6,6 տոկոս:

Հաշվետու ժամանակահատվածում Տաջիկստանում, Ադրբեջանում և Ղրղզստանում սպառողական շուկան թանկացել է, համապատասխանաբար, 5,3, 4,9 և 2,9 տոկոսով:

Թուրքմենստանի և Ուզբեկստանի տվյալները չեն ներկայացվում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img