Ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան է ստացվել 402.7 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հունվար-հունիսին Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել են 402,7 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ, ինչը 11,5 տոկոսով ավել է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (361,1 միլիոն դոլար), նշվում է ՀՀ ԿԲ-ի 2010 թ.-ի հունիս ամսվա ամենամսյա ամփոփագրում, որը հրապարակված է ԿԲ-ի կայքում:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 69,3 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 50,8 միլիոն դոլարի համեմատ (36,4 տոկոսի աճ):

Արդյունքում հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված միջոցների մաքուր հոսքը կազմել է 333,3 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 310,3 միլիոն դոլարի համեմատ, այսինքն աճը կազմել է 7,4 տոկոս: Փաստորեն, Ռուսաստանին բաժին է հասել ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցված բոլոր ոչ առևտրային բնույթի միջոցների 65,3 տոկոսը և հանրապետությունից կատարված բոլոր փոխանցումների շուրջ 22,2 տոկոսը:

ՀՀ ԿԲ-ի տվյալների համաձայն՝ հունվար-հունիսին հայկական բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել է շուրջ 616,9 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոց՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3 տոկոսով:

Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտերկիր է փոխանցվել 311,7 միլիոն դոլար՝ ավելանալով 20,3 տոկոսով: Արդյունքում հաշվետու ժամանակահատվածում միջոցների մաքուր հոսքը կազմել է 305,2 միլիոն դոլար՝ կրճատվելով 10,2 տոկոսով: (1 դոլարը 366,01 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․-ին Հայաստանի հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ընթացքում Հայաստանի հարկ վճարողներին...

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար է տրամադրում՝ Հայաստանում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցության համար

Փաթեթը ներառում է 10 միլիոն ԱՄՆ դոլար (€8.59 միլիոն եվրո) գումարի չափով երկու վարկ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img