NASDAQ OMX Արմենիայում հուլիսին դոլարով գործարքների ծավալը կրճատվել է մինչև 56,3 միլիոն դոլարի

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հուլիսին ԱՄՆ դոլարով արժութային գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 56,3 միլիոն դոլար, իսկ դրամային արտահայտմամբ՝ 20,7 միլիարդ դրամ:

NASDAQ OMX Արմենիա բորսայի ամփոփիչ տվյալների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն, այդ ցուցանիշը հունիսի համեմատ կրճատվել է 28,8 տոկոսով, այսինքն՝ 22,8 միլիոն դոլարով կամ 8,7 միլիարդ դրամով: Միաժամանակ հուլիսին, հունիսի համեմատ, գործարքների ընդհանուր թիվը կրճատվել է 215-ով՝ ամսվա արդյունքում կազմելով 539 գործարք:

Հուլիսի ընթացքում NASDAQ OMX Արմենիա բորսայում գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է հուլիսի 27-ին՝ 9,4 միլիոն դոլար, իսկ նվազագույն ծավալը՝ հուլիսի 21-ին՝ 400 հազար դոլար:

Հաշվետու ժամանակահատվածում NASDAQ OMX Արմենիա բորսայում եվրոյով որևէ գործարք չի իրականացվել:

«NASDAQ OMX Արմենիա» ԲԲԸ-ն (մինչև 27.01.2009թ.-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ, ՀՖԲ) հիմնադրվել է 2001 թ.-ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.-ի նոյեմբերի սկզբին ֆոնդային բորսան վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100% բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

Արժույթի առքուվաճառքի աճուրդի կազմակերպման արտոնագիրը տրամադրվել է NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ ԿԲ-ի կողմից 2005 թ.-ի նոյեմբերի 7-ին, իսկ արժութային հարթակում գործարքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թ.-ի նոյեմբերի 15-ին:

ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գործարքներով հուլիսի արդյունքներով կազմել է մեկ դոլարի դիմաց 367 դրամ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանը կարող է դառնալ հարթակ ապահովագրական տեխնոլոգիաների և ԱԲ լուծումների ներդրման համար․ Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

/․ Հայաստանը կարող է դառնալ գործնական հարթակ՝ ժամանակակից ապահովագրական տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված լուծումների փորձարկման ու ներդրման համար, հայտարարել է Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img