ՀՀ ԿԲ-ն 891,5 մլն դրամ ծավալով գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

26.08.2010 15:35
ՀՀ ԿԲ-ն 891,5 մլն դրամ ծավալով գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հինգշաբթի 891,5 մլն դրամ ծավալով AMGT52258116 սերիայի 52 շաբաթական պետական կարճաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել: Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աճուրդին 7 դիլեր է մասնակցել: Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1191,5 միլիոն դրամ, որոնցից 1190,4 միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով, իսկ 1 100 հազար դրամը՝ գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկություններով: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11,3021 տոկոս՝ 11,8008 տոկոս տեղաբաշխման սահմանային եկամտաբերությամբ: Ավելի վաղ հայտարարված էմիսիայի ծավալը կազմել է 1 միլիարդ դրամ: (1 դոլարը 366,76 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև